Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Մաղթում եմ Ձեզ քաջ առողջություն․ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄԷ-ի նախագահին և փոխնախագահին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանին և փոխնախագահ, վարչապետ, Դուբայի Էմիրության կառավարիչ շեյխ Մոհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումին՝ Ազգային տոնի առթիվ:

ԱՄԷ նախագահին ուղղված ուղերձում նշված է.

«Ընդունեք խնդրեմ անկեղծ շնորհավորանքներս ու ջերմ բարեմաղթանքներս Արաբական Միացյալ Էմիրությունների Ազգային տոնի կապակցությամբ:

Հայ-էմիրաթական բարեկամությունը տարիների պատմություն ունի, և այսօր ուրախությամբ կարող եմ արձանագրել, որ մեր երկու երկրների միջև ձևավորվել են փոխշահավետ և ամուր համագործակցության բարի ավանդույթներ:

Գոհունակությամբ ուզում եմ նշել, որ վերջին շրջանում ականատես ենք լինում հայ-էմիրաթական փոխգործակցության աննախադեպ ակտիվության, որը դրսևորվում է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերին զարկ տալու երկուստեք պատրաստակամությամբ և երկկողմ հարաբերությունների զարգացման դրական դինամիկայով:

Լիահույս եմ, որ մեր երկրների միջև ծավալված ակտիվ երկխոսությունը և համատեղ նախաձեռնությունները շարունակական բնույթ կկրեն, և մոտ ապագայում ականատես կլինենք այդ արգասաբեր համագործակցության իրական արդյունքներին:

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Արաբական Միացյալ Էմիրությունների բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»:

ԱՄԷ փոխնախագահին ուղղված ուղերձում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Արաբական Միացյալ Էմիրությունների ժողովրդին Ազգային տոնի կապակցությամբ:

Հայաստանում ոգևորությամբ են հետևում վերջին տասնամյակներին ամենատարբեր ոլորտներում ԱՄԷ-ի գրանցած շարունակական հաջողություններին և անհամբեր սպասում բարեկամ Էմիրությունների նոր ձեռքբերումներին:

Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև առկա գործընկերությունը և հաստատակամ ենք խորացնելու մեր համագործակցությունը երկուստեք նախանշված ոլորտներում:

Ունեցած ձեռքբերումներով և հաջողություններով հանդերձ՝ վստահ եմ, որ մեր երկու երկրների միջև համագործակցությունն ունի զարգացման էլ ավելի մեծ ներուժ, որին և պետք է ուղղված լինեն մեր հետագա համատեղ քայլերը:

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, իսկ Արաբական Միացյալ Էմիրությունների բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»:

Լարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoԱնկարան առաջադրել է ԱԳ նախկին նախարարի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համարԼեհաստանում հակակառավարական ցույցեր են. 3 ցուցարար ձերբակալվել էԱնթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մահվան հանգամանքների ցանկացած շահարկում՝ լինի դա քաղաքական, թե այլ դրդապատճառով. Աբրահամյան4 մարդ մահացել է, ևս 2-ը վնասվшծքներ են ստացել Դելիի կոշիկի ֆաբրիկայում բռնկված հրդեհի հետևանքովԱդրբեջանը ողջունել է Թուրքիայի առաջադրած Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնումՌԴ կառավարությունը մինչև հունվարի վերջ երկարաձգել է դիզվառելիքի արտահանման արգելքըՋերմուկ-Վայք ճանապարհին վնասվել է գազատարը. ճանապարհը փակ է6-ամյա աղջնակի կյանքից հեռանալու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել մոր նկատմամբՀարվшծներ են հասցվել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին. 300 հազար ընտանիք առանց հոսանքի է մնացել. ԶելենսկիՎանաձորում բախվել են բուժառու տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ» բեռնատարը․ բուժառուն մահացել է, բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոցԱրարատ Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներըՀակառակորդի կողմից ցանկացած uպառնալիք պետք է արժանանա Իրանի ԶՈւ-ի անհապաղ և արդյունավետ պատասխանին․ Մոջթաբա ԽամենեիՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսՓարիզ-Երևան չվերթի օդանավում վրացի հարբած ուղևորը բորտուղեկցորդուհուն հայհոյել է, ձեռքով դիպելԴատարանի որոշմամբ Սոնա Մնացականյանի վրшերթի գործով տուժnղի ներկայացուցչի բողոքները վարույթ ընդունելը մերժվել է. փաստաբանԼեհ դիվանագետի հիստերիան. «Ռուսաստանը միացել է գերտերությունների շարքին»Ո՛չ եզրափակիչը, ո՛չ էլ կիսաեզրափակիչը․ Սիմոնը նշել է ԱԱ-2026-ում Իսպանիայի ամենադժվար խաղըՆորից սպասվում է անձրև. ինչ եղանակ է այս օրերինՄոսկվայի և Բաքվի միջև նախատեսվում է գործարկել կրուիզային հաղորդակցությունՍենատորը կոչ է արել արգելել հայ մարզպետ Առուշանյանի մուտքը ՌուսաստանԲրազիլիայից դուրս ես կկարողանամ մի փոքր ավելի ազատորեն արտահայտել այն, ինչ մտածում են շատ մարդիկ․ ԲոլսոնարուՓաշինյանի գլոբալ փլուզումը, Հայաստանը անդունդի մեջ է ընկղմվում. Պատերազմը պատրաստվում է արագացված տեմպերով, արդյո՞ք Ռուսաստանն է մեղավոր ամեն ինչի համարԿալիֆոռնիայի առևտրի կենտրոնում տեղի է ունեցել hրաձգnւթյուն․ կա զnh և վիրավnրներՓարիզում խանութները բարիկադներ են կառուցում նոր բողոքի ցույցերից առաջՀայաստանը մտել է Վրաստան այցելած զբոսաշրջիկների թվով առաջատար երկրների եռյակ«Չայնիի» ոլորաններում «Mercedes»-ը բшխվել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներին և կnտրել դրանքԻնչպես ամբողջ հայկական համացանցը 5 ժամով անջատվեցԳազ չի լինելու մինչեւ 21:00-ն«Զվարթնոցում» Գերմանիայի քաղաքացին խոշոր չափի գումար է հափշտակել ՌԴ քաղաքացուցԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչՓաշինյանն ուզում է ունենալ իր կցորդներից կազմված ընդդիմություն. «Փաստ»Ջուր չի լինելու մինչեւ 16:00-նԱռկա ներքաղաքական և արտաքին գործոնների ազդեցության պայմաններում այսպիսի քայլերի գնալը ցնցnւմների լուրջ վտшնգներ է պարունակում․ Տիգրան ԱբրահամյանՍկսել է տպագրվել «Աշտարակ» թերթը. պատմության այս օրը (հոկտեմբեր 31)Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 31-ինԻնչպե՞ս կազդեն գազի գնի բարձրացումները Հայաստանի վրա. «Փաստ»«Վահագս հոգատար էր, ուշադիր, պատասխանատու, նպատակասլաց». Վահագ Աբրահամյանն անմահացել է հոկտեմբերի 4-ին Ջրականում, տուն «վերադարձել»... վեց ամիս անց. «Փաստ»«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ»Սա պшտերազմ է, բայց ոչ սովորական պատերազմ․ Թրամփը՝ Իրանի մասինՄինչև ե՞րբ կգործի սև և գունավոր մետաղների ջարդոնի արտահանման արգելքը. նախագիծ. «Փաստ»
Ամենադիտված