Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպանի այցը Վրաստան․ մանրամասներ

ԻՐԱՎՈՒՆՔ

Դեկտեմբերի 1-ին Պաշտպանը մասնակցել է իրավունքի գերակայության և բոլորի համար արդարադատության մատչելիության բարելավման Թբիլիսիի տարածաշրջանային համաժողովին և դրա շրջանակներում կազմակերպված պանելային քննարկմանը, որին ներկա էին միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև պետական մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչներ, տարբեր երկրների մարդու իրավունքների պաշտպաններ։

Գերմանիայի կառավարության աջակցությամբ ՄԱԶԾ-ի վրաստանյան գրասենյակի կողմից կազմակերպված միջոցառման նպատակն էր գնահատել իրավունքի գերակայության տարածաշրջանային միտումներն ու մարտահրավերները Հայաստանում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում, այդ թվում` տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության բնագավառում։

Համաժողովի շրջանակներում քննարկվել են բոլորի համար արդարադատության մատչելիության ապահովման և խոցելի համայնքների պաշտպանության հետ կապված հարցեր, ներկայացվել է նշված բնագավառներում մասնակից երկրների փորձը։

Իր ելույթում Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել համաժողովի կազմակերպիչներին իրավունքի գերակայության ու ժողովրդավարական արժեքների տեսանկյունից կարևոր նշանակություն ունեցող միջոցառում նախաձեռնելու համար։ Պաշտպանն ընդգծել է, որ ժամանակակից աշխարհն այսօր կանգնած է տարբեր մարտահրավերների առաջ, որոնք ուղիղ ազդեցություն են ունենում մարդու իրավունքների պաշտպանության համակարգի վրա։

Այս համատեքստում նա անդրադարձել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերին, իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքներին, որոնց ընթացքում ստացվել են Լաչինի միջանցքի արգելափակման հումանիտար հետևանքների և ադրբեջանական ռազմական միջամտության արդյունքում քաղաքացիական անձանց շրջանում մահվան, խոշտանգումների, մարմինների անարգման, անդամախեղման և վատ վերաբերմունքի՝ միջազգային իրավունքով արգելված այլ դեպքերի մասին տեղեկություններ։

Անահիտ Մանասյանը խոսել է նաև Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգությամբ պայմանավորված մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրների մասին։

Պաշտպանը տարածաշրջանային համաժողովի մասնակից գործընկերների հետ ձեռք է բերել հետագա համագործակցության վերաբերյալ մի շարք պայմանավորվածություններ և պատրաստակամություն հայտնել ներգրավվել մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերելի նոր նախաձեռնություններին:

Թբիլիսի այցի շրջանակներում նախատեսված են մարդու իրավունքների պաշտպանությանը։

ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով Իրանում երեխաներ են զոհվել Մենք լայնածավալ պատասխան կտանք Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտների վրա ցանկացած հարձակմանը Մերձավոր Արևելքը կրակի մեջ է, և տարածաշրջանում լարվածությունն աճում է․ հայտարարություններ Կրեմլից Ֆրանսիան այլևս ոսկի չի պահում ԱՄՆ-ում. բոլոր պաշարները տեղափոխվել են ՓարիզԻրանական զինnւժը hարձակվել է ԱՄՆ-ի LHA7 դեuանտային նավի վրա, որում եղել է ավելի քան 5 հազար նավաuտի և hետևակային. ԻՀՊԿԱնցած 3 օրում գրանցվել է թմրանյութի հայտնաբերման 25 դեպքՀայաստանի հավաքականի նորեկը՝ Սանդերլենդի մարզչի ուշադրության կենտրոնում. ի՞նչ է սպասվում նրան Վրաստանն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին․ Կոբախիձե ՃՏՊ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին․ կա տուժած 18-ամյա Դավիթ Մինասյանին վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են պալատ Նոր սպառնալիք Օվերչուկից Կեղտոտ մանիպուլյացիա. Հանրությանն ահաբեկում են նոր կարգախոսով Կրակողն ու «ավտոմատը» չկան․ Աջափնյակի աղմկահարույց կրակոցներից 1․5 ամիս անց Անձրև, թաց ձյուն․ եղանակն այս օրերին Մասիսի դպրոցի հետնամասում 3 անչափահասներ ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել 13-ամյա տղային Մեկ շաբաթում գրանցվել է 469 դեպք, որից 172-ը՝ արտակարգ Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության երկու բացահայտում․ հայտնաբերվել է մեծ քանակի թմրամիջոց Փաշինյանի և Բաքվի խոսույթները նույնական են դարձելԿոտայքի մարզային քննչական վարչության պետի տեղակալ է նշանակվել Իրանի հարցով միջնորդները վերջին ջանքերն են գործադրում 45-օրյա հրադադար հաստատելու առաջարկի շուրջ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … սերֆինգ Մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատում կինի««Եվրոպան չի փոխարինի Ռուսաստանին». Հայաստանին սպասվում է տնտեսական փլուզում առանց ԵԱՏՄ-ի»ՃՏՊ Կոտայքի մարզումԶգուշացման ուղերձ Մոսկվայից․ ի՞նչ է թաքնված Պուտին-Փաշինյան բանակցությունների հետևում «Փաշինյանի գլխարկը. ՀՀ վարչապետը իմիջային աղետի է ենթարկվել»Երևանի և մարզերի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Համախմբման տրամաբանություն․ ընդդիմադիր դաշտում ձևավորվող նոր կենտրոնը Սասունի ինքնապաշտպանական կռիվների ժամանակ թուրքերն անցել են լայնածավալ հարձակման. պատմության այս օրը (06 ապրիլ)Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօրԹրամփը բախվել է փակուղային իրավիճակի. պատերազմը պետք է դադարեցվի իրանական պայմանների հիման վրա Խոշոր հրդեհ՝ ՀայաստանումԱդրբեջանում տղամարդը մահացել է որդու հարսանիքի ժամանակ Սառույցների մեջ հայտնաբերվել է «կյանքի կղզի»․ ռուս գիտնականները օազիս են բացահայտել ԱնտարկտիդայումԻրանն ի պատասխան ԱՄՆ-ի և Իսրայելի սպառնալիքների «մեծ անակնկալ» է խոստացել Իրանի օդային տարածքը փակ կմնա առնվազն մինչև ապրիլի 12-ը. ТАСС Աշխարհի ամենաթանկ դարպասապահների տասնյակը Մուտք են գործել «Նոր Ձորաբերդ» ռեստորան և այնտեղից գnղություն կատարել․ վնաuը կազմում է մոտ 6 մլն դրամՍանկտ Պետերբուրգի ծննդատանը կինը լույս աշխարհ է բերել միանման երկվորյակ աղջիկների քառյակՆալբանդյան գյուղում բшխվել են VAZ» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները. «VAZ» մակնիշի ավտոմեքենայում hրդեh է բռնկվելՄարտի 2-ից Լիբանանին hասցված իսրայելական hարվածների զnhերի թիվը գերազանցել է 1,422-ըՄասիս-Նորամարգ ավտոճանապարհին բшխվել են «Hyundai Elantra»-ն և «Mercedes»-ը․ կան վիրավnրներՀորոսկոպ. Ի՞նչ են իրականում ցանկանում տարբեր նշանների կանայք Կրեմլում պարզաբանել են, թե ինչու է Պուտինի և Փաշինյանի զրույցը փակ բնույթ կրել Աշխարհի երեք առաջնություն բաց թողնելը լիակատար ձախողում է․ Մալդինի Իրանի դեմ պшտերազմը խանգարում է Ուկրաինային․ Զելենսկի Ազովի ծովում խորտակվել է հացահատիկով բեռնված նավ. կա զnհ և անհետ կորածներ Երեքշաբթին Իրանում կլինի էլեկտրակայանների և կամուրջների օր, բացեք անիծյալ նեղուցը․ Թրամփ Իսրայելը hարվածներ է հասցրել Բեյրութի արվարձանի բնակելի շենքերին Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ ապրիլի 5-ին
Ամենադիտված