Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Դիվերսիֆիկացիան առաջին հերթին ու գլխավորապես ենթադրում է տնտեսական բաղադրիչ․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ իշխանություններն անընդհատ դիվերսիֆիկացիայի մասին են խոսում։ Եվ նրանց կողմից առաջ քաշվող թեզերից մեկն էլ այն է, թե անվտանգային ոլորտում Արևմուտքի հետ հարաբերությունները զարգացնելով դիվերսիֆիկացնում են մեր անվտանգությունը։ Թվում է՝ արտառոց ոչինչ չկա, նույնիսկ տրամաբանական է դա: Սակայն հարցն այն է, որ իրականում որևէ խոսք չկա տնտեսական դիվերսիֆիկացիայի մասին։ Մեր արտահանման ուղին միայն Լարսով է անցնում, իսկ մեր տնտեսական կախվածությունը Ռուսաստանից ժամանակի ընթացքում ավելի է մեծացել։ Մեր տնտեսության արյունատար անոթները կապված են ռուսական շուկայի հետ։ Ըստ ներկայացվող գնահատականների, հայկական ամբողջ արտահանման կախվածությունը ռուսական շուկայից գերազանցում է 50 %-ը, իսկ ՀՀ-ից պատրաստի արտադրանքի արտահանման ավելի քան 80 %-ի համար իրացման շուկան ևս Ռուսաստանն է։

Մյուս կողմից էլ՝ թերևս ավելորդ է հիշեցնել, թե մեր էներգետիկ մատակարարումների հարցում Ռուսաստանն ինչ հսկայական դերակատարություն ունի։ Բավական է, որ Հայաստան մատակարարվող ռուսական գազը թանկանա, և այն մեր շուկայում թանկացումների ալիք կբարձրացնի։ Ու հետաքրքիրն այն է, որ այս պայմաններում ՀՀ իշխանությունները Արևմուտքի հետ Հայաստանի քաղաքական փոխգործակցությունը ընդլայնում են Ռուսաստանի հետ հարաբերությունների հաշվին, օրինակ՝ ՀԱՊԿ նիստերին չեն մասնակցում, ԱՊՀ գագաթաժողովներին չեն մեկնում և այլն։ Իսկ ի՞նչ է խանգարում, որ ռուսական նախաձեռնություններին մասնակցելու հետ մեկտեղ նաև արևմտյան երկրների հետ հարաբերությունները զարգացնել։ Չէ՞ որ նախկինում տարվող արտաքին քաղաքական փորձը վկայում է, որ հնարավոր է միաժամանակ զարգացնել հարաբերությունները և՛ Ռուսաստանի, և՛ Արևմուտքի, մասնավորապես ԵՄ-ի հետ։ Բայց ՀՀ իշխանությունները որոշել են մտնել ՌԴ-Արևմուտք հակասությունների գոտի, որը շատ վտանգավոր է։ Ու շատ փորձագետներ Ռուսաստանում հայկական բեռների հետ կապված խնդիրների մեջ, երբ «Ռոսսելխոզնադզորը» արձանագրել է ՀՀ-ից բուսական մթերքների մատակարարման խախտումների աճ, նույնիսկ քաղաքական դրդապատճառներ են տեսնում։

Հարցը լուրջ է, քանի որ Վերին Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների, այդ թվում՝ բեռնատարների համար, սակայն հայկական բեռներն այդպես էլ չեն կարողանում հատել Ռուսաստանի սահմանը։ Անցակետի երկու կողմում, ընդհանուր առմամբ, տարբեր հաշվարկներով, սպասում է ավելի քան երկու հազար հայկական բեռնատար։ Բայց ռուսական կողմը չի էլ թաքցնում, որ դրանով պատասխանում են ՀՀ իշխանությունների պահվածքին։ Օրինակ՝ քաղաքագետ Դենիս Դենիսովը, Alpha News-ի համար մեկնաբանելով «Ռոսսելխոզնադզորի» հայտարարությունը Հայաստանից ապրանքների մատակարարման խախտումների առումով, նշել է, թե այն ռուսական կողմի պատժամիջոցային քաղաքականության մաս է, քանզի Ռուսաստանը մտահոգված է, որ ՀՀ քաղաքական վերնախավը երկրի վեկտորն ուղղում է դեպի Արևմուտք։ Ըստ Դենիսովի, Ռուսաստանը Հայաստանի վրա ազդեցության գործիքների բավականին մեծ ներուժ ունի, հատկապես սոցիալ-տնտեսական գործոնների, իսկ ավելի քիչ՝ քաղաքական գործոնների առումով:

Բայց նման պայմաններում գլխավոր հարցն այն է, թե ինչո՞ւ ՀՀ իշխանությունները, որոնք իրենց առավել քան արևմտամետ են ցույց տալիս ու հաճույքով մեկնում են արևմտյան տարբեր միջոցառումների ու հանդիպումների, չեն հասնում նրան, որ հայկական ապրանքները արտահանվեն նաև արևմտյան երկրներ։ Եթե Արևմուտքն իսկապես անկեղծ է իր ցանկություններում և նպատակ ունի նպաստել ՀՀ տնտեսական զարգացմանն ու հայկական տնտեսության դիվերսիֆիկացիային, ապա ինչո՞ւ է ընդամենը մի որոշ չափի օգնություն տրամադրում ու համարում, թե հարցը լուծված է։ Հայաստանին օգնություն պետք չէ, Հայաստանին անհրաժեշտ են ներդրումներ, արտադրության կազմակերպում և մուտք դեպի նոր շուկաներ, որպեսզի մեր տնտեսությունը դառնա ավելի ճկուն ու մրցակցային։ Բայց ՀՀ իշխանություններն հապշտապ միայն վիզաների ազատականացման հարցն են առաջ մղում, որը, իհարկե, լավ նախաձեռնություն է։ Այնինչ, ոչ մի խոսք չկա այն մասին, որ, օրինակ՝ ԵՄ-ն կարող է հեշտացնել հայկական արտադրանքի մուտքը իր շուկա։

ԵՄ-ն այնպիսի մեծ հնարավորություններ բացող շուկա ունի, որ դա կարող է պայմաններ ստեղծել դուրս գալ Հայաստանի՝ արտահանումը մեկ ուղղությունից կախվածության մեջ դնելու իրավիճակից։ Մյուս կողմից էլ՝ արտահանման համար Լարսին այլընտրանք կստեղծվի, և հայկական ապրանքները Վրաստանով, ապա Սև ծովով կարող են հասնել եվրոպական սպառողին։ Ուշագրավ է, որ 2022 թ. հունվարի 1-ից Հայաստանը դուրս եկավ ԵՄ-ի կողմից տրամադրվող «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգից» (GSP+), որը ցածր և ցածր-միջին եկամտով երկրներին հնարավորություն է տալիս ավելի քան 6 200 ապրանքատեսակ ԵՄ շուկա արտահանել զրոյական կամ նվազեցված մաքսատուրքերով: Բայց դրանից հետո ՀՀ իշխանություններն այդպես էլ բանակցություններ չեն նախաձեռնել ԵՄ-ի կողմից Հայաստանին նոր արտոնություններ տրամադրելու շուրջ։

Թերևս նրանց բովանդակային քայլերն այնքան էլ չեն հետաքրքրում, որքան հարաբերությունների զարգացման ձևական կողմը, երբ կլուսանկարվեն եվրոպացի պաշտոնյաների հետ ու ցույց կտան, թե հարաբերությունները զարգանում են։ Իսկ Հայաստանի ունեցած յուրահատուկ հնարավորություններն այդպես էլ մնում են չիրացված։ Չէ՞ որ ԵԱՏՄ անդամ երկիր լինելով հանդերձ՝ Հայաստանը կարող է զարգացնել փոխգործակցությունը նաև եվրոպական ուղղությամբ և օգտվել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև կապող օղակի իր կարգավիճակից։ Այնպես որ, դիվերսիֆիկացիան չի կարող սոսկ քաղաքական լինել, այն առաջին հերթին ու գլխավորապես տնտեսական բաղադրիչ է ենթադրում:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ձյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԱնկախ դիտորդը մեղադրում է Սպիտակի ղեկավարին լիազորությունները քաղաքական նպատակներով օգտագործելու մեջԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներ90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԵվրոպայի բաժնետոմսերի շուկաները ուրբաթ հիմնականում անկում են գրանցելՆավթը կտրուկ էժանանում է. Brent տեսակի նավթի գինը նվազել է մեկ բարելի դիմաց 110 դոլարիցԽոշոր հրդեհ՝ Թբիլիսիի կենտրոնումՀայաստանում միջին աշխատավարձն աճել է 5,6%-ով՝ հասնելով 312 հազար դրամի․ ՖիննախՂազախստանում ձերբակալվել է էքuտրեմիստական խումբ ստեղծելու մեջ կասկածվող 10 անձՏրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող Գ.Թ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՖինլանդիան սկսում է իրականացնել միջուկային զսպման նախաձեռնությունըՆրանք ոչնչի չեն կարողանա հասնել․ Իրանը նախագահը սպառնալիքների մասինՌուսաստանը պաշտոնապես դուրս է գալիս Եվրոպայի խորհրդի Խnշտանգումների դեմ կոնվենցիայից2026 թվականին կենսաթոշակների բարձրացումը հիմնավորվել է բյուջետային եկամուտների աճով և պահուստների օգտագործմամբ. նախարարԲելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրելԱրմավիրում 24 ժամ ջուր չի լինիԻրանի դեմ նոր nւժային գործողություններ ծրագրելու մասին ազդանշանները ծայրաստիճան տագնապ են հարուցում. ԶախարովաԱրթուր Ալեքսանյանն ամուսնանում էԵրևանում նոյեմբերի 3-ին՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցումԲելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրելԷլ ինքը 2018-ի Փաշինյանը չէ, որ մի կոչով հազարավոր մարդիկ դուրս գան, թող այդքան վստահ չլինի. Աննա ԳրիգորյանԵրևանում նոյեմբերի 3-ին՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցումՆրանցից շատերն իրականում չգիտեն կանոնները․ Մոուրինյուն՝ «Ռասինգ»-«Ռեալ» խաղում չեղարկված 11-մետրանոցի մասինՌԴ-ն դեռևս պաշտոնական հրավեր չի ստացել միանալու Թյուրքական պետությունների կազմակերպությանը. ՊեսկովՃամբարակում կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունըՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազի՝ 8-10 աստիճանովԾանոթ ու միարժամանակ անհայտ … Բավարական իլյումինատներԱՄՆ-ն և Իսրայելը ծրագրում են ավելի կործանարար հարվածներ հասցնել Իրանին միջանկյալ ընտրություններից հետո․ FTԹեհրանի հետ զինադադարը «ժամանակի կորուստ» էր․ Թրամփ«Փաշինյանը ռազմավարական նշանակություն ունեցող ակտիվ է նվիրել Ադրբեջանին»Եթե ցանկանում եք, որ Ուկրաինան չhարվածի ՌԴ նավթավերամշակման գործարաններին, ապա ՌԴ-ն չպետք է hարվածի մեր էներգետիկ համակարգին. Զելենսկի«Զվարթնոց»-ում նոյեմբերի 2-7-ը չվերթերի իրականացման ժամային սահմանափակումներ կգործենՊաշտոնատար անձը քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու համար ստացել է 2,000 դոլար կաշառք. ՀԿԿՓակուղուց դուրս գալու առաջին քայլը պետք է լինի քաղաքական և պետական գործիչների ազատ արձակումը․ Վահե ՀովհաննիսյանՆոյեմբերին կհրապարակենք նոր Սահմանադրության նախագիծը. ՓաշինյանՈրոշվել է երեք ծառայողի նկատմամբ կիրառել «Ծառայության դադարեցում» կարգապահական տույժը. ՆԳՆՈրքան Ռուսաստանը մոտենում է հաղթանակին, այնքան ավելի ագրեuիվ են դառնում Արևմուտքի դիմակայության փորձերը. Սերգեյ Շոյգու«Հայաստանը սպառնաց Ռուսաստանին, բայց հայտնվեց իր սեփական թակարդում. Փաշինյանը անկյունում է հայտնվել»«Ինտեր Մայամի»-ն հաղթեց «Նյու Ինգլենդ Ռևոլյուշն»-ին. Մեսսին հեղինակեց կարիերայի 937-րդ գոլըՎթար․ ջուր չի լինելու մինչեւ 19:00-նԱդրբեջանա-իրանական սահմանին փոխհրաձգություն է եղել
Ամենադիտված