Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ են հուշում թուրքական սերիալները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մինչ մենք արհամարհում ենք հարևան պետությանը, այն՝ շնորհիվ թիրախավորված պրոպագանդայի, գնալով ավելի ամուր  ու ներկայանալի է դառնում՝: Թուրքիան ստիպել է աշխարհին յուրաքանչյուր օրվա որոշակի հատված նվիրել թուրքական սերիալներին: Դրանք շատ տարածված են Գերմանիայում, Ռուսաստանում, մեծաթիվ այլ երկրներում: Օրինակ, «Փառահեղ դար» հեռուստասերիալն ամբողջ աշխարհում ունի հարյուր հիսուն միլիոն դիտող, ցուցադրվում է աշխարհի 42 երկրում, «Սև սերը» թարգմանվել է տասից ավելի լեզուներով և այլն: 

Կմտածեք՝  պարզունակ սերիալներ են, ինչի՞ վրա ենք կենտրոնանում: Իսկապես, դրանց մեծամասնությունը կանխատեսելի սցենարական լուծումներ ունեն, համեմված են անհեթեթ, խիստ ռոմանտիկ զրույցներով: Բայց Թուրքիան «հետին պլանում» ասում է այն, ինչ ուզում է ասել: Եվ դա ասում է ոչ թե բուն սցենարով, այլ մատուցմամբ ու դետալներով, որոնք առաջին հայացքից չենք կարող նկատել:

«Փառահեղ դարը» դիտելիս տպավորություն է, թե Տիգրան Մեծն իր ծովից ծով Հայաստանով անհաջողակ կզգար իրեն՝ եթե տեսներ գոնե մեկ սերիա: Տպավորություն է, թե Աստված ստեղծել է երկինքը, երկիրը, լույսը բաժանել խավարից ու անմիջապես հորինել հենց թուրքերին, այդ իսկ պատճառով էլ նրանք այդքան զորեղ կայսրություն ունեն: Պատմությունն ամբողջովին խեղաթյուրված է, խառնել են փաստերն ու տեղ-տեղ անգամ ժամանակագրությունը:

Էլի կասեք՝ գրողը տանի թուրքերին, թող իրենց ստով տապակվեն, մեկ է, իրական պատմությունը խմբագրել չեն կարող: Բայց արի ու տես, որ հարյուր հիսուն միլիոնանոց լսարանը չգիտի, որ նրանք ստում են: Այդ հսկա լսարանը պատմություն չի կարդալու, բայց, այ, սերիալ դիտում է: Եվ տեսնում է, իբրև թե մեր տեղանքում Թուրքիան ամենահզոր պետությունն է:

Սա՝ սյուժետայինը: Տեխնիկական առումով սերիալները նույնպես փայլում են. գրագետ ընտրված դերասանական կազմ, նկարահանումների բարձր որակ, մեդիայի կողմից բազմալեզու հարցազրույցներ, հոդվածներ՝ սերիալի հերոսների հետ ու մասին: Թուրքիան թիրախավորել է սերիալները՝ որպես մեծամասնությանը հասանելի պրոդուկտ և չի սխալվել: Շատ հայտնի է նաև «Սև սեր» հեռուստասերիալը, որի ամեն մասը տևում է երկուսուկես ժամ:

Եվ պատկերացրեք, մարդիկ մեծագույն սիրով դիտում են այն՝ շաբաթվա մեջ ութից տասը ժամ նվիրելով արդեն սիրելի դարձած կերպարներին: Հասարակ պատմություն է. շատ գեղեցիկ աղքատ տղան սիրահարվում է գեղեցկուհի և ունևոր աղջկա, հետո ինչ-ինչ պատճառներով աղջիկն ամուսնանում է այլ տղայի հետ, աղքատ տղան հարստանում է, գալիս է վրեժ լուծելու, բայց երկուսը դեռ իրար են սիրում…

Աշխարհի պես ծեծված ու հին սյուժե, ոչ մի կարևոր բան: Բայց սերիալը սկսվում է նրանով, որ գլխավոր հերոսը՝ Քեմալը (ուշադրություն դարձրեք՝ ինչ անուն են ընտրել ամենադրական ու գեղեցկադեմ երիտասարդի համար) գրադարանում Էմիլ Զոլա է վերցնում, ինչը խոշոր կադրով ցույց են տալիս: Մենք ենք, չէ՞, ասում, որ անգրագետ ազգ են, փնթի, չկանոնակարգված: Գլխավոր հերոսներն ունեն բարձրագույն կրթություն, սերիալում խոսում են առօրյա, բայց կիրթ լեզվով՝ ի տարբերություն մեր  սերիալային չոքեչոք հայերենի: Փողոցները փայլում են, ծովը շողում է: Այդ փնթիների տները, ի տարբերություն հայկական որոշ սերիալների ՝ ճչան ոսկեգույն, խայտառակ անճաշակ տների, կահավորված են մինիմալիստական ոճով. փայտե, թանկ կահույք, միատոն գունային անցումներ, պատերին՝ մեծ, թափանցիկ պատուհաններ, ծաղկամաններ: Ֆրանսիական տներ են հիշեցնում, կարողացել են նման զգացողություն առաջացնել: Ոչ մի ոսկեգույն ու սեղանին շպրտած դոլլարներ, ամեն բան ճաշակով է ու չափավոր:

Հատուկ շեշտադրված են թուրքերի բնավորության գծերը, սովորությունները, մշակույթը: Տղամարդիկ խիստ են, ձգտող ու ստեղծող, ընտանիքը անվիճելի արժեք է բոլորի համար, մեծի խոսքն օրենք է, կանայք խնամված են և նվիրված օջախին: Գրեթե բոլոր  առիթների ժամանակ նրանք ուտում են տոլմա, լավաշ՝ պարտադիր շեշտելով՝ մեր ուտեստը, մեր ավանդական ուտեստը, և այլն:

Մինչ մենք յունեսկոներում կոկորդ ենք պատռում ինչ-ինչ ուտեստներ «հայաֆիկացնելու» համար, թուրքերը պարզունակ սերիալների օգնությամբ հարյուր հիսուն միլիոն մարդու սովորեցնում են, որ տոլման, լավաշը, և այլ հայկական ուտեստներ թուրքական են: Վերջ, հարցը լուծված է: Ո՞ւմ է պետք ՅՈՒՆԵՍԿՕ-յի վկայագիրը, անգամ եթե երդվեն, թե տոլման հայկական է: Բելգիացին կգնա Ստամբուլ, կպատվիրի թուրքական տոլմա, սերիալում է տեսել:

Կասենք՝ դե մեծ երկիր է: Վերջում էլ կավելացնենք ամենասիրելի արդարացումը՝ ծով ունեն, նավթ ունեն, դրա համար էլ կարողանում են:

Իսկ մենք չե՞նք կարողանում  մեր հերոսին էլ գրադարանում նկարահանել, չե՞նք կարողանում գիտակցել, որ կարմիր փայտից նուրբ կահույքն ավելի շքեղ է, քան ոսկեգույն արձանը՝ տան մեջտեղում դրված, և դա, մեղմ ասած, ծիծաղելի է: Չե՞նք կարող արգելել սցենարիստներին՝ չգրել երկխոսություն՝ «էթալ, հելնել, սֆթուց» բառերով: Դժվար չէ: Կասենք՝ բոլոր ոլորտները գրավել են կիսագրագետները, ի՞նչ անենք: Սցենարիստներն էլ կարդարանան՝ ինչ դիտում են, դա էլ գրում ու նկարահանում ենք:

Իսկ Թուրքիան չի նկարահանում այն, ինչ դիտում են: Նա ստիպել է ութամյա կրթությամբ տնային տնտեսուհուն  «Գուգլի» օգնությամբ պարզել՝ ով է Էմիլ Զոլան: Ստիպել է աչք փակել պատմական փաստերի վրա ու  բազմագույն, հետաքրքիր սերիալի միջոցով այլ պատմություն անգիր անել ու տարածել:

Մեզ չեն ստիպում դիտել մեր սերիալները, դրանք կարելի է բոյկոտել այնքան, մինչև որոշ սցենարիստներ կամ այլ գործով կզբաղվեն, կամ կկատարելագործվեն այնքան, որ անգամ ամենատրիվիալ սերիալից տասը րոպե դիտելիս սիրտդ չի խառնի, ու կհասցնես որևէ պետքական բան քաղել քեզ համար: Արդարանում ենք, թե լայն մասշտաբների համար է, պետք է հասկանալի լինի…Թուրքական սերիալն իրոք լայն մասշտաբների համար է, հարյուրավոր միլիոն դիտումներ բերող: Եվ այստեղ «մեղավորը» ամենևին էլ ծով ու նավթ ունենալը չէ: Ուղղակի նստել ու որոշել են, որ մարդկանց պետք է սովորեցնեն որակյալ կադրի, մաքուր խոսքի ու  արագ ընթացող սյուժեի: Ով կհամապատասխանի, կաշխատի, ով չի համապատասխանում, չի համագործակցում: Պարզ ու կոնկրետ որոշում, որը տվեց իր արդյունքները:

Թուրքիան պրոպագանդում է այն, ինչ իրեն է ձեռնտու: Մեզ մնում է դասեր քաղել հարևան երկրից, ու ոչ թե ձևացնել, թե նրանք գոյություն չունեն, այլ ապացուցել, որ մենք կարող ենք առանց իրենց պես ստելու էլ որակ ստեղծել: Բազմաշերտ պատմությունը թողած, նկարահանում ենք թմրամոլների ու անուղեղ տիկնիկների մասին արհեստական պատումներ, Մաթևոսյան ու Բակունց քարոզելու փոխարեն մարդկանց, չգիտես՝ ինչու, սովորեցնում ենք, որ հարուստ լինելը շատ վատ բան է, բոլորս պետք է աղքատ լինենք, այլապես հեռուստացույցի հարուստների պես վատը կդառնանք:

Կարող ենք շատ ավելին, միայն թե ցանկություն է պետք, որովհետև վատի կողքին նաև տեսնում ենք, որ որոշ մասնագետներ փորձում են փրկել ոլորտը, ուղղակի համատարած խավարի մեջ փոքր լամպերը աղոտ են երևում: Ու մի խնդրանք սերիալ ստեղծողների մեծամասնությանը. մտածեք թուրքական սերիալների հաջողության մասին՝ նախքան հերթական սերիան փչացնելը: Բայց ոչ թե փորձեք անհաջող կրկնօրինակել, ինչպես որ արդեն անում եք, այլ ստեղծեք ձերը, որ որակյալ լինի: Ծովն ու նավթը մեղավոր չեն, որ դուք հեշտ ուղի եք ընտրում՝ քարքարոտ ճանապարհներով երկրում:

 Սյունե Սևադա

 

Ռամզան Կադիրովը հաղթել է Չեչնիայի ղեկավարի ընտրություններում Brent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 102 դոլարի ՌԴ ՀՕՊ ուժերը խոցել են ուկրաինական 244 ԱԹՍ, հարվածներ հասցրել մի շարք թիրախների Հայաստանում կայացել է անկախության հանրաքվե, որտեղ ընտրողների 99 %-ը կողմ է արտահայտվել ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալուն և անկախ հանրապետություն ստեղծելուն. պատմության այս օրը (սեպտեմբեր 21)Ողբերգական դեպք․ արջը հարձակվել է կնոջ վրա․ ՌԴ Հայրենիքի հզորացման ու զարգացման և մեր ժողովրդի անսասանության ու հավերժության աղբյուրն անկախությունն է․ Արամ Ա «Միասնական Ռուսաստան» կուսակցությունը ստացել է քվեների 57,85 տոկոսը. հայտնի են ՌԴ Պետդումայի ընտրությունների նախնական արդյունքները Հնդկական օվկիանոսում տեղի է ունեցել 5.7 մագնիտուդով երկրաշարժ Մարկինյոսի գոլի շնորհիվ ՊՍԺ-ն հաղթեց «Մարսել»-ին ԱՄՆ-ը մտադրված է նոր՝ լայնածավալ պատժամիջnցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ. WSJ Ներկայիս բարդ պայմաններում, առավել քան երբևէ, անհրաժեշտ է լինել միասնական և մնալ համախմբված հայրենիքի շուրջ, որպեսզի կարողանանք դիմագրավել ներքին ու արտաքին uպառնալիքներին․ Վեհափառ Հայաստանը նշում է Անկախության օրը ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ծառուկյանը առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել Ռուֆիին Վուչիչ․ Սերբիան պահուստներից դիզելային վառելիք կուղարկի շուկա՝ գները կայունացնելու համար Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները Ռյաբկով. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առաջիկա շաբաթներին նոր հանդիպում կանցկացնեն՝ երկկողմ հարաբերություններում «գրգռիչները» վերացնելու նպատակով Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում Մերձավոր Արևելքում ԱՄՆ դեսպանատները ամերիկացիներին հիշեցրել են լարված իրավիճակի մասին Մոսկվայում բենզինի վաճառքի նոր սահմանափակում է սահմանվել ChatGPT-ն մտնում է Հայաստանի պետական դպրոցներ․ ի՞նչ է փոխվելու РИА Новости․ Երևանում ՌԴ Պետդումայի ընտրությունների տեղամասի մոտ մեծ հերթ է գոյացել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է հութիների հարձակումները և կոչ արել ապահովել նավարկության ազատությունը Բաբ էլ-Մանդեբի նեղուցում Ծիծեռնակաբերդի խճուղում խոտածածկույթ է այրվել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում ՌԴ զինված ուժերը հարվածել են Կիևում «Ֆլամինգո» հրթիռների համակարգեր արտադրող ձեռնարկությանը Ֆիցո. Որոշ արևմտյան քաղաքական գործիչներ ցանկանում են հակամարտություն հրահրել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև Դանա Ուայթն արձագանքել է Ծառուկյանի՝ Ռուֆիի նկատմամբ տարած հաղթանակին Իսրայելի պաշտպանության բանակն ավելացրել է ներկայությունը Գազայում, Սիրիայում և Լիբանանում Ավելի քան 3,5 միլիոն ռուս առցանց քվեարկել է ընտրություններում Մեզ ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի Կյանքից հեռացել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը Արմավիրի մարզում՝ Արևաշատ գյուղում, հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մաhացել է Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում. ազգային թիմ է հրավիրվել նոր ֆուտբոլիստ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ հնարավոր է նաև կարկուտ ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի վրա հութիների հարձակումից հետո նախազգուշացրել է լարվածության սրման հավանականության մասին Ամենամասշտաբային հարձակումը․ Ռուսաստանի երկնքում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՔաղաքական գործիչը գնահատել է Հայաստանի հնարավորությունները թուրքական էքսպանսիան կանգնեցնելու հարցումԷդմեն Շահբազյանը հաղթանակ է տարել UFC 331 մրցաշարում և օկտագոնում ծածանել Հայաստանի դրոշը Գյումրիում ճակատ ճակատի բшխվել են «BMW»-ն և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավnրՍեուլում հայտարարել են, որ ԿԺԴՀ-ն չնույնականացված шրկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Նոր Խարբերդի մանկատան դայակներից մեկը դաժան ծեծի է ենթարկել հաշմանդամություն ունեցող երեխայի․ մանրամասներ Սեպտեմբերի 21-24-ը Չինաստանի պատվիրակությունը կայցելի Հայաստան Արարատի մարզում բшխվել են 2 «ԳԱԶել» մակնիշի բեռնատար․ նրանցից մեկը, որը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով, կողաշրջվել է․ կան վիրավnրներ, կենդանիների մի մասը uատկել է Փաշինյանի թիմը ցանկանում է և՛ «ռուսական ձուկն ուտել», և՛ «եվրոպական երաժշտություն լսել»Կյանքի համար լավագույն երկրների վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 86-րդ տեղը Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը նավագնացության համար, քանի դեռ ԱՄՆ-ը չի ընդունել Թեհրանի փոխանցած պայմանները․ Ղալիբաֆ ՌԴ Պետդումայի ընտրությունների քվեարկությունը մեկնարկել է Հայաստանի երկու ընտրատեղամասում
Ամենադիտված