ՄԻՊ աշխատակիցները չհայտարարված այց են իրականացրել «Սևան» քրեակատարողական հիմնարկ
ԻՐԱՎՈՒՆՔՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները նոյեմբերի 30-ին չհայտարարված այց են իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկ: Հայտնել է ՄԻՊ գրասենյակը։
Տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ հացադուլ իրականացնող ցմահ դատապարտյալների հետ:
Դատապարտյալները ներկայացրել են հացադուլի պատճառ հանդիսացող հանգամանքները:
Բացի այդ, քննարկվել են նրանց առողջական վիճակին վերաբերող մի շարք հարցեր:
ՄԻՊ ներկայացուցիչները քննարկումներ են ունեցել նաև քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ։
Չհայտարարված այցի արդյունքները կամփոփվեն և արձանագրված խնդիրների կապակցությամբ համապատասխան գրություններ կհասցեագրվեն իրավասու մարմիններին։