Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դատախազը Վիգեն Սարգսյանի գործն ուղարկել է Հակակոռուպցիոն դատարան՝ հեռակա դատաքննության

ԻՐԱՎՈՒՆՔ

Դատախազը 2023 թվականի նոյեմբերի 29-ին հաստատել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վ.Ս.-ի (Վիգեն Սարգսյան-խմբ) վերաբերյալ հեռակա կարգով իրականացված քրեական վարույթով մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան:

Դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ միաժամանակ, դատախազի կողմից դատարան է ներկայացվել հետախուզման մեջ գտնվող մեղադրյալ Վ.Ս.-ի նկատմամբ հեռակա դատաքննություն իրականացնելու մասին միջնորդություն:

Հիշեցնենք, որ դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 24-ին հանրային նոր քրեական հետապնդում է հարուցել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վ.Ս.-ի նկատմամբ այն բանի համար, որ նա Նախարարության հաշվեկշռում գտնվող՝ Երևան քաղաքի Հասրաթյան փողոցի բազմաբնակարան շենքի բնակարանների բաշխման գործընթացում 2018 թվականի հունվարին դիտավորությամբ կատարել է իր լիազորությունների շրջանակից ակնհայտորեն դուրս գտնվող գործողություններ: Արդյունքում՝ էական վնաս է պատճառվել անձանց իրավունքներին, օրինական շահերին, ինչպես նաև պետության օրինական շահերին, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Մասնավորապես՝ Պաշտպանության նախարարության հաշվեկշռում ընդգրկված շենքից բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զինծառայողներին անհատույց օգտագործման իրավունքով 71 բնակարան հատկացնելու նպատակով 2018 թվականի հունվարի 18-ին հրավիրված նիստին ընդառաջ, անտեսելով Կառավարության որոշմամբ հաստատված կարգի պահանջները, Նախարարության կենտրոնական բնակարանային հանձնաժողովի անդամներին Վ.Ս.-ն հանձնարարել է առաջիկա նիստում բնակարաններ հատկացնել բնակարանային հաշվառման մեջ չգտնվող կամ ցուցակներում ավելի ուշ ընդգրկված՝ իր կողմից նախընտրած 26 զինծառայողների, ինչպես նաև Նախարարության համակարգի՝ զինծառայող չհանդիսացող երեք անձանց:

Հանձնարարությունը հիմք ընդունելով՝ Հանձնաժողովը կայացրել է ապօրինի որոշում. արդյունքում՝ նշված շենքից անհատույց օգտագործման իրավունքով բնակարաններ են հատկացվել Երևան քաղաքում բնակարանային ապահովման կարիք ունեցող զինծառայողների հաշվառման ցուցակներում ավելի ուշ ընդգրկված ու բնակարանային հաշվառման մեջ չգտնվող զինծառայողների և Պաշտպանության նախարարության համակարգի՝ զինծառայող չհանդիսացող անձանց:

2023 թվականի հոկտեմբերի 25-ին որոշում էր կայացվել մեղադրյալ Վ.Ս.-ի նկատմամբ իրականացնել հեռակա վարույթ: Նույն օրը հեռակա վարույթով մեղադրանքը ներկայացվել է Վ.Ս.-ի պաշտպանին:

Հիշեցնենք, որ նախաքննության ընթացքում մեղադրյալ Վ.Ս.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը՝ 2 ամիս ժամկետով. նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Էրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըԱդրբեջանական քարոզչությունը հերթական անգամ հայտնվել է ծուղակումՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցը«ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում․ Բելառուսիայի 6 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոցԵրևանում ոչ բարեխիղճ կառուցապատող ընկերությունները կարող են տուգանվել մինչև 2 մլն դրամի չափովՌուսաստանը մշակում է եզակի զենքեր, որոնք համարվում են աշխարհում ամենահուսալիներից մեկը․ ՊուտինՍեպտեմբերի 22-ից Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր. ԱՆԲացահայտվել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա․ ՊԵԿԹուրքիան և Օմանը դադարեցնում են իրանական Mahan Air ավիաընկերության չվերթներըՍյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելՇիրակի մարզում բախվել են «Ford Transit»-ն ու «ԳԱԶ 53»-ը. կա տուժած Հավատքն այսօր ամուր հենարան է առկա մարտահրավերները հաղթահարելու ճանապարհին. Վեհափառը՝ համաժողովի մասնակիցներին Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ Սանկտ Պետերբուրգում փակվել է Գերմանիայի գլխավոր հյուպատոսությունը Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին «Յուվենտուս»-ը ու «Քրիսթալ Փելաս»-ը հաղթանակներով սկսեցին ԵԼ մրցաշարը. այլ արդյունքներ Ծառուկյան-Ռուֆի մենամարտին ընդառաջ կայացել է հայացքների մենամարտը Հայաստանի պետական կամերային նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Հնդկաստանում և Չինաստանում Պակիստանը խնդրել է Իրանին զսպել հութիների հարձակումները Սաուդյան Արաբիայի վրա. FT Ողբերգական դեպք, գվարդիայի աշխատակիցը «ՎԱԶ»-ով բախվել է ձիու և հայտնվել այգումԴե լա Ֆուենտեն հրապարակել է Իսպանիայի հավաքականի կազմը Ազգերի լիգայի համար Հայաստանի բնակիչը հացադուլ է հայտարարել՝ Մոսկվայից պահանջելով վերադարձնել իր 3 երեխաներին Դմիտրի Իշխանովը Չեխիայի Պարդուբիցեի բեմում առաջինը հնչեցրեց նոր «Steinway»-ը Իրավապահները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գnղություն Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ԳԱԶ 53»-ը Մաhաgել է երգիչ, արցախյան երգարվեստի նվիրյալ Տիգրան Մկրտչյանը Վլադիմիր Պուտինը Պետդումայի ընտրություններում քվեարկել է առցանց Կանադան չի կարող որևէ դերի հավակնել Ուկրաինայի հարցով խաղաղ գործընթացում․ ՌԴ դեսպան Ռուսաստանում սկսվել են Պետդումայի ընտրությունները. դրանք կտևեն երեք օր Գազ չի լինի մինչեւ 18:00-ն Պակիստանում մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյnւնի հետևանքով զnhվել է 15 մարդ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Պաստիս օղիԽառնել, ուրիշ օդանավ էի նստել․ Փաշինյան «Աշխարհաքաղաքական անհեթեթություն. Արդյո՞ք Երևանը որոշել է ռուսական 102-րդ ռազմակայանը վերածել եկամտի աղբյուրի»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա Օդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն Հրշեջ-փրկարարները կանխել են բնակարանում բռնկված հրդեհի տարածումը Արարատում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրն ու տեղափոխվել է հիվանդանոցԱբովյանում 2 տղամարդիկ ծեծի են ենթարկել 36-ամյա տղամարդուԻՀՊԿ-ն hարվածել է Տոգոյի դրոշի ներքո նավարկող լցանավին «Բաքուն գազային առաջարկ է անում Երևանին»Ծնվել է աշխարհահռչակ աստղագետ և աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանը․ պատմության այս օրը․ սեպտեմբեր 18Ջուր չի լինի մի քանի ժամ․ հասցեներ NBC. ԱՄՆ-ը կարող է մեկ երրորդով կրճատել իր ռազմական ներկայությունը Եվրոպայում «Հրապարակ»․ Օրվա «հերոսն» էլ է ճամբարափոխներից ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են «Հրապարակ»․ Ռազմաբազան ՝ պահեստ «Որ խելքներդ չի հասնում, ծպտուն մի հանեք». Փաշինյանը սաստել է նոր պատգամավորներին․ «Իրավունք»
Ամենադիտված