Զախարովան մեկնաբանել է Փաշինյանի հնարավոր մասնակցությունը ԱՊՀ գագաթնաժողովին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնարավոր մասնակցությունը դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին՝ նշելով, որ պետք է սպասել կոնկրետ գործողությունների։
«Ինձ թվում է, որ այստեղ դեռ պետք է ելնել ոչ թե հույսերից, այլ կոնկրետ փաստերից և, իհարկե, իրականությունից ելնելով դիրքորոշում ձեւավորել։ Սպասենք կոնկրետ գործողությունների, հետո դրանք կմեկնաբանենք»,- հավելել է Զախարովան։