Փաշինյանին սպասում են դեկտեմբերի վերջին Ռուսաստանում կայանալիք ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովին. Պեսկով
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցը դեռևս ներառված չէ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծրագրերում. այս մասին, ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Փաշինյանին սպասում են դեկտեմբերի վերջին Ռուսաստանում կայանալիք ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովին, սա հիանալի հնարավորություն կլինի խոսելու համար», - ասել է Պեսկովը: