Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը կկայանա վաղը՝ Իջևանի ու Ղազախի հատվածում
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների՝ նոյեմբերի 30-ին նախատեսված հանդիպումը կկայանա հայ-ադրբեջանական սահմանագծի Իջևանի ու Ղազախի հատվածում։
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։
Ավելի վաղ Հայաստանն Ադրբեջանին առաջարկել էր սահմանազատման հանձնաժողովների հանդիպում անցկացնել հայ-ադրբեջանական սահմանին։
Այնուհետև հայտնի դարձավ, որ հանդիպման մասին կողմեր պայմանավորվածություն են ձեռք բերել․ այն կկայանա նոյեմբերի 30-ին։