Խաղաղության պայմանագիրը գալիք 15 օրում կկնքվի, եթե Ադրբեջանը ցանկանա. ԱԺ նախագահ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱդրբեջանի հետ երկար ժամանակ նույն տարածաշրջանում ապրել ենք, առնվազն 100 տարի շատ սերտ շփում ենք ունեցել: Ադրբեջանը սիրում է ամեն տեղ ասել, որ ինքը մուլտիկուլտուրալ երկիր է, բայց համառորեն ջնջում է ամեն հայկականը, սկսած բռնի տեղահանումից, էթնիկ զտումից, վերջացրած հայկական եկեղեցիների հիշատակումից:
Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Նա նշեց, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է միջազգային նորմերի հիման վրա կնքել խաղաղության պայմանագիր:
«Գնդակը հիմա գտնվում է Ադրբեջանի դաշտում, և եթե Ադրբեջանը նախագահի մակարդակով հայտարարում է, որ իրենք պատրաստ են, Խաղաղության պայմանագիրը պատրաստ է:
Ցանկության պարագայում, կարելի է գալիք 15 օրվա ընթացքում խաղաղության պայմանագիրը կկնքվի, եթե Ադրբեջանի իշխանությունը իոք քաղաքական կամք դրսևորի»,- ասել է նա: