Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեք բժիշկ և երկու բուժքույր աշխատանք են գտել Գեղարքունիքում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը նոյեմբերի 27-ին մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների հետ անցկացրել է աշխատանքային հերթական խորհրդակցությունը։
Քննարկվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Գեղարքունիքի մարզում ապաստանած մեր հայրենակիցների կեցավայրերի, նրանց կարիքներն ու առաջնահերթ խնդիրները կարգավորելուն վերաբերող հարցեր։
Զեկուցվել է, որ այս պահի դրությամբ մարզի բուժհիմնարկներում աշխատանքի են տեղավորվել Լեռնային Ղարաբաղից մարզում վերաբնակություն հաստատած երեք բժիշկ և երկու բուժքույր, ևս 2 բուժքույր հաշվառվել են աշխատանքի տեղավորման նպատակով։
Աջակցություն ցուցաբերելու նպատակով հաշվառվել են նաև մարզի տարածքում վերաբնակեցված միայնակ տարեցները, մինչև 2 անձից կազմված ընտանիքները, խնամքի կարիք ունեցող անձինք, առաջնահերթ կենցաղային կարիքներ ունեցող ընտանիքները։