ՀՀ իշխանությունը մրցակցության մեջ է մտել հնարավոր բոլոր ավտորիտար բնույթի ռեժիմների հետ` ցույց տալու, որ քաղաքական հայացքների համար կալանավորվածների թվով հավասարը չունի․ Տիգրան Աբրահամյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյցելեցի «Նուբարաշեն» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներ` տեսակցելու ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին, գեներալ Գրիգորի Խաչատուրովին, հասարական գործիչ Նարեկ Մալյանին և Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին, հայտնել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Իշխանությունը մրցակցության մեջ է մտել հնարավոր բոլոր ավտորիտար բնույթի ռեժիմների հետ` ցույց տալու, որ քաղաքական հայացքների համար կալանավորվածների թվով հավասարը չունի:
Տարբեր քրեակատարողական հիմնարկներում, տնային կալանքի ռեժիմով կամ օդում կախված տարբեր հոդվածներով մեծ թվով քաղաքացիներ են անցնում, որոնք քրեական հետապնդումների են ենթարկվում բացառապես գործող իշխանության դավաճանությունները մատնանշելու և ընդդիմանալու համար:
Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին»,- գրել է Տիգրան Աբրահամյանը: