Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. Toyota-ն Բաղրամյան պողոտայում վրաերթի է ենթարկել 22-ամյա ՌԴ քաղաքացուն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեկ՝ նոյեմբերի 25-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:40-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 36-ամյա Արամ Մ.-ն, իր վարած Toyota Camry մակնիշի ավտոմեքենայով Բաղրամյան պողոտա 3 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, ՌԴ քաղաքացի 22-ամյա Էլինա Ա.-ին: Գրել է Shamshyan.com-ը։
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և ժամանած բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ժամեր անց հիվանդանոցից ահազանգ է ստացվել ՃՏՊ քննության բաժին, որ վրաերթի եթարկվածը, գիտակցության չգալով, մահացել է: