Մոսկվայում ձնահյուսերը հասել են ռեկորդային բարձրության․ ձնաբուք է, դժվարացել է երթևեկությունը (տեսանյութեր)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոսկվայի ճանապարհներին երթևեկությունը դժվարացել է ձնաբքի պատճառով, տեղ-տեղ մերկասառույց է, ծառայություններն անցել են աշխատանքի ուժեղացված ռեժիմի, հայտնում է մայրաքաղաքի տրանսպորտի վարչության Telegram ալիքը։
Շաբաթ օրը Ֆոբոս եղանակային կենտրոնի առաջատար մասնագետ Եվգենի Տիշկովեցը ՌԻԱ Նովոստիին ասել է, որ կիրակի երեկոյան Մոսկվայում «սև» ձնաբուք կբարձրանա, քամու պոռթկումները կհասնեն վայրկյանում 17 մետրի, օրական կարող են տեղումներ մինչև 26,5 միլիմետրի հասնել:
«Քաղաքի ճանապարհներին երթևեկությունը բարդ է, որոշ հատվածներում բեռնատարները սահում են, կոմունալ ծառայություններն աշխատում են ինտենսիվ ռեժիմով»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Գերատեսչությունը մոսկվացիներին խնդրել է զերծ մնալ անձնական տրանսպորտով ճանապարհորդելուց։
Տեսանյութերն՝ այստեղ