Ոստիկանները բերման ենթարկեցին ճանապարհին վրան տեղադրել ցանկացող ակցիայի մասնակիցներին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՈստիկանները քիչ առաջ բերման ենթարկեցին ճանապարհին վրան տեղադրել ցանկացող ակցիայի մասնակիցներին
Նշենք, որ «Զանգ» ՀԿ անդամները այսօր՝ նոյեմբերի 25-ին, բողոքի ակցիա են իրականացրել Երեւանի կենտրոնում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։
ՀԿ անդամ Միքայել Նահապետյանն իր ելույթում նշել է, որ ակցիայի նպատակը հարյուր հազարներին համոզելը չէ.
«Մեր խնդիրը կրակ դառնալն է առաջիկա 4-5 օրերին մենք մեզ պետք է մաշենք, մեր էներգիան պիտի տանք, որպեսզի մարդկանց սառած սրտերը կարողանանք ջերմացնել, կոտրենք մարդկանց վախերը, ներշնչենք նրանց այն վստահությամբ, որը մենք ունենք։ Մենք կրոնական քարոզիչներ չենք, մեզ հավատալը պարտադիր չէ. մենք առաջարկում ենք ճանապարհ։ Առաջիկա մի քանի օրերի մեր պլանը հետեւյալն է՝ դինամիկ գործողություններով ամեն օր մենք սկսենք այսպիսի քննարկումից, հետո իրազեկող միջոցառում կանենք, հետո այդ իրազեկման պահին որտեղ որ մեզ հարմար կլինի, մենք մեր սիմվոլը համարվող վրանը կտեղադրենք ու որքան հնարավոր է՝ կպահպանենք»։