ՔՊ-ի նիստին գաղափարախոսական բնույթի հարցեր են քննարկել, Փաշինյանն էլ հանդես է եկել ուղենիշային ելույթով
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՔՊ-ի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք․
«Նոյեմբերի 25-ին Արմավիր քաղաքում կայացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նիստին մասնակցել են կուսակցության Արմավիրի մարզի տարածքային կազմակերպությունների անդամները, մարզպետը, համայնքապետեր, պատգամավորներ և կուսակցության վարչության անդամներ։
Քննարկվել են կուսակցության գործունեությանն առնչվող հայեցակարգային և գաղափարախոսական բնույթի հարցեր։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ուղենիշային ելույթով»։