Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանի Հանրապետության և Սաուդյան Արաբիայի Թագավորության միջև հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ։
Նոյեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության և Սաուդյան Արաբիայի Թագավորության միջև ստորագրվել է դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություն: Հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
Արձանագրությունը ստորագրվել է Աբու Դաբիում՝ ԱՄԷ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Կարեն Գրիգորյանի և Սաուդյան Արաբիայի Թագավորության դեսպան Սուլթան բին Աբդալլահ Ալ-Լուայհան Ալ-Անկարի կողմից:
Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ մինչ այս գոյություն չունեն, քանի որ վերջինը հրաժարվում էր հաստատել։ Արցախյան հակամարտության պատճառով Սաուդյան Արաբիան և Հայաստանը պաշտոնական հարաբերություններ չունեին, քանի որ սաուդական թագավորությունն աջակցում է Բաքվի դիրքորոշմանը և Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս։