Երկաթուղով Վրաստան ժամանող ուղևորների թվով Հայաստանը առաջատար դիրքեր է զբաղեցրել
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀայաստանը երկաթուղով Վրաստան ժամանող ուղեւորների թվով առաջատար դիրքեր է զբաղեցրել։ Նման տվյալներ է տրամադրում Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը։
Դրանք վերաբերում են 2023 թվականի երրորդ եռամսյակին։
Նշվում է, որ միջազգայնորեն փոխադրվել է 19,5 հազար ուղևոր, ինչը 22,9 տոկոսով պակաս է 2022 թվականի երրորդ եռամսյակի համեմատ։ Դրանցից ուղեւորների 77,5%-ը եկել է Հայաստանից։ Հայաստան է մեկնել ուղեւորների 22,5%-ը:
Ընդհանուր առմամբ, նույն ժամանակահատվածում ուղևորահոսքն աճել է 33%-ով: