Մոսկվայի «Չագինո» էլեկտրական ենթակայանում հրդեհ է եղել․ մանրամասներ (տեսանյութ)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոսկվայի Չագինո էլեկտրական ենթակայանում հրդեհ է եղել, որի պատճառը, նախնական տվյալներով, կարճ միացումն է եղել։ Հայտնել է SHOT տելեգրամյան ալիքը։
Տրանսֆորմատորային շինությունում հրդեհը բռնկվել է այսօր առավոտյան Երևանի ժամանակով 5:30-ի սահմաններում։ Մարդկային կորտուստներ չկան։
Հրդեհը տարածվել է նաև վառելիքի բաքի վրա՝ 120 տոննա տարողությամբ։ Բայց արագ մարվել է և պայթյունի չի հանգեցրել։ Հրդեհը մարված է։
Ենթակայանը է Լյուբլինոյում է։ Միջադեպը ոչ մի կերպ չի ազդել Մոսկվայի էլեկտրամատակարարման վրա։ Դեպքի վայրում են շտապօգնության ծառայությունները։
Տեսանյութն այստեղ։