Գյումրիից ռուսական 102-րդ ռազմաբազան հանելու հարց չկա. ԱԳ փոխնախարար
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱյս պահին Գյումրիից 102-րդ ռազմաբազան հանելու հարց չկա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը։
«Այս պահին մեր օրակարգում այդպիսի հարցեր չկան: Չի քննարկվում նաև ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը», — ասել է փոխնախարարը։
Սաֆարյանը հայ-ռուսական հարաբերությունները գնահատել է աշխատանքային։
«Կան տարաձայնություններ որոշ հարցերի շուրջ, շարունակում ենք աշխատանքները դրանց արձագանքելու ուղղությամբ», — նշել է նա։