Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Պայքարում ենք, որ կրկին Մեսրոպ ունենանք». Մեսրոպ Հովհաննիսյանն անմահացել է Հադրութում հոկտեմբերի 13-ին․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Էությամբ շատ աշխույժ էր Մեսրոպը, ընկերասեր, աշխատասեր: Միշտ նկատում էր լավը: Քույր ու եղբայր էին, նա անմիջապես նկատում էր, երբ ինչ-որ փոփոխություն էի անում, ասենք՝ մազերս կտրում, իսկ քույրիկը՝ ոչ: Փոքր ժամանակ ինձ «թագուհիս» ու «սիրելիս» էր կոչում, իսկ ավելի հասուն տարիքում տուն կմտներ ու կասեր՝ կյա՛նքս, կոֆե եփեմ, միասին խմենք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Մարինեն՝ Մեսրոպի մայրիկը:

Նա սովորել և ավարտել է Գետահովիտի միջնակարգ դպրոցը: «Ուսուցիչներն ասում էին՝ եթե ցանկանա, կարող է շատ լավ սովորել: Չեմ հիշում, որ նստեր ու տանը դաս սովորեր, բայց գնում էր դպրոց ու պատասխանում, իր համար բավարար էր ուսուցչուհուն ուշադիր լսելը: Իր դասղեկի սիրելի աշակերտներից էր, Մեսրոպն էլ դասղեկին էր շատ սիրում: Հիմա իրենք են նաև ինձ շատ բաներ պատմում որդուս մասին: Չէր սիրում երկար մի բանով զբաղվել: Փոքր տարիքում էլ նույն խաղալիքով երկար ժամանակ չէր խաղա: «Թումո» է հաճախել մի քանի օր, դասընկերներն էլ էին գնում, մինչ իր փաստաթղթերը դասավորեցի, էլ չգնաց: Ուզում էր ամեն ինչ փորձել, մի տեսակ շտապում էր: Կարծես զգար, որ իր կյանքը կարճ է»,-նշում է մեր զրուցակիցը:

Մայրիկն ասում է՝ սիրում էր աշխատել: «Սարերն էր սիրում, գնում էին ու ընկերների հետ մնում: Հետաքրքիր բան է՝ տանը, երբ ճաշը դրված էր գազօջախին, երբեք ինքն իր համար չէր լցնի և ուտեր, ասում էր՝ չեմ կարող տաքացնել, բայց երբ օրերով մնում էին սարերում, զանգում էր՝ մա՛մ, ուզում ենք այսինչ բանը պատրաստել, ինչպե՞ս սարքենք: Իր պապիկի հետ մեղուներ էր պահում: Մի անգամ պապիկը զանգեց՝ Մեսրո՛պ ջան, գալու են մեղուները տանեն, կգնա՞ս մարդկանց դիմավորես: Հետո եկավ տուն՝ զարմանալի մարդիկ են, ուզում են մեղու պահեն, բայց վախենում են, անգամ մոտ չեն գալիս»: Երբ Մեսրոպի ապագայի պլաններից եմ հարցնում, տիկին Մարինեն ասում է՝ դեռ չէր էլ հասցրել ինչ-որ բաների մասին մտածել, 2020 թ.-ի մայիսին դպրոցն ավարտեց, հուլիսի 21-ին զորակոչվեց բանակ: Ծառայելու էր Ջրականում: «Շատ լավ էր տրամադրված զինվորական ծառայությանը: Այդ կարճ ժամանակում որևէ դժգոհություն չունեցավ»: Տիկին Մարինեն ցավով է նշում, որ որդու՝ դպրոցն ավարտելը ու բանակ զորակոչվելը համընկավ համավարակի օրերի հետ:

«Ո՛չ Վերջին զանգ ունեցան, ո՛չ էլ երդմնակալության արարողություն: Ծառայելու օրերին Մեսրոպը կնքվեց, բայց որևէ արարողության ներկա գտնվել չկարողացանք: Միայն իրեն հրաժեշտ տվեցինք Իջևանում»: Աշխատելով ճաշարանի զորամասում՝ Մեսրոպի ծնողները դեռ սեպտեմբերի 25-ի գիշերն են պատերազմի սկսվելու կասկածներ ունեցել: «Սեպտեմբերի 27-ի առավոտյան գիշերային հերթափոխն ավարտելով և աշխատավայրից դուրս գալով՝ հասկացանք, որ պատերազմ է սկսվել: 27-ից հետո զանգել է, հետո մի քանի օր կապ չենք ունեցել իր հետ: Հոկտեմբերի 3-ին զանգեց՝ մենք հեռու ենք, խրամատներ ենք փորում: Մինչ այդ երեխեքը միայն մեկ անգամ էին գնացել կրակայինի, զանգել էր, հայրիկին պատմում էր, որ կրակել են, ինքն էլ «отличник» է եղել: Հոկտեմբերի 3-ից հետո մի քանի օր էլի չզանգեց Մեսրոպը: Հետաքրքրվում էինք, անհանգստանում:

Հոկտեմբերի 8-ի երեկոյան զանգահարում է տուն, իմանում է, որ տանը չեմ, տատիկս մահացել էր, արձակուրդ էի վերցրել ու մեր տուն գնացել: Իր զանգը չեմ լսում, հոկտեմբերի 9-ի առավոտյան նորից է փորձում ինձ հետ խոսել: Այդ օրը խոսեցինք, հարցրեցի՝ հաց կերե՞լ եք, արդեն ցուրտ է, շորեր տվե՞լ են: Ասաց՝ հա, մա՛մ ջան: Վախենում էի երկար խոսել, Մեսրոպին ասացի՝ հետո էլի կխոսենք: Դա մեր վերջին զրույցն էր: Իրենց այդ ժամանակ արդեն տարել էին Հադրութի դպրոցը, բայց մեզ ոչինչ չի ասել: Սկսեցինք անհանգստանալ, իրեն փնտրել, նկարներ ուղարկել: Հոկտեմբերի 19-ին ամուսինս գնաց Գորիս, բայց թույլ չտվեցին մեկնել Արցախ, վերադարձավ»: Տղաների ծնողներն են սկսում իրենց զավակներին փնտրել: «Օրերով նախարարության, Կարմիր խաչի դռների մոտ էինք, հանդիպումներ էին կազմակերպում, իրենք էին մեզանից տվյալներ հարցնում, արձագանքում էինք՝ որտեղի՞ց տվ յալներ ունենանք, երբ ասում էիք քիչ խոսեք հեռախոսով: Նոյեմբերի 27-ին որոշեցինք գնալ Ղարաբաղ:

Տղաներ կային, որ ասել էին, թե որտեղ են: Մեկս մյուսով իմացանք, որ Մեսրոպն էլ է Հադրութի դպրոցում եղել»: Ուղիղ մեկ ամիս Մեսրոպի ծնողները մնում են Արցախում: «Միայն մենք չէինք այնտեղ, շատ ծնողներ էին եկել իրենց տղաներին փնտրելու: Տղամարդիկ գնում էին զորամասեր, զինվորների հանդիպում, հ ե տո որո ն ո ղ ա կան աշ խ ա տանք ն ե ր սկսվեցին: Ամեն օր հյուրանոցում ժողով էինք անում, ամեն օր մի ծնողի ճանապարհում էինք, քանի որ գտած էին լինում իրենց երեխուն: Խորապես չէինք էլ հասկանում, երբ տղամարդիկ սկսում էին իրար շնորհավորել, որ այս մեկն էլ գտավ իր տղային ու տուն տարավ: Դեկտեմբերի 17ին գտանք մեր տղային, 21-ին հուղարկավորությունն էր: Մեսրոպի փաստաթղթերն ու անձնական իրերն իր գրպանում էին եղել, ամուսինս հասկացել էր, որ նա է: Գորիսում ամուսինս ասել էր, որ Մեսրոպիս հեռախոսն իր մոտ պետք է լինի, բայց չէին գտել: Սևանում պարզել էին, որ հագին երկու շալվար է, հեռախոսը մնացել է մյուսի գրպանում:

ԴՆԹ հետազոտություն չարեցինք»: Մեսրոպի զոհվելու պատմության մանրամասները նրա ընտանիքը վերստեղծել է մյուս ծնողների պատմությունների հիման վրա, քանի որ իրենց որդին որևէ բան իրենց չի պատմել, անգամ իր գտնվելու վայրը: «Տղաները Հադրութի դպրոցում են եղել, հագուստն են փոխել, հետո հրամանատարի հրամանով դուրս են եկել դպրոցի շենքից: Այնտեղ իրենց մեծ խումբը մի քանի մասի է բաժանվում: Թութակներ կոչվող սարի վրայից ինչ-որ երկու եղբայր Մեսրոպենց խմբի սպային ուղղություն են տալիս, թե երեխեքին որ կողմ տանի:

Բայց, ըստ սպայի խոսքերի, երեխեքը հոգնած են եղել, չեն ենթարկվել: Նրանք ավելի հեշտ ճանապարհն են ընտրել, բայց, կրկին իր խոսքերով, այնտեղ ձորեր էին և այլն: Հոկտեմբերի 13-ին Վարդասար բարձրանալուց տղայիս կնքահայրը (Մեսրոպս ծառայության օրերին էր կնքվել) իր երկու սանիկի, այդ թվում՝ Մեսրոպի ու ևս մի զինվորի հետ, հայտնվում են թշնամու թիրախում, բեկորային վիրավորում ստանում: Չորսով մնում են այդ սարի վրա, մյուսները նահանջ են կատարում: Արցախում այդ սպային ծնողները գտան, որոնողական խմբի հետ գնաց ու իր թողած երեխեքին հետ բերեց»: Երկար ճանապարհ անցավ Մեսրոպը մինչև տուն հասավ: Հիմա Գետահովիտում է, նույն գերեզմանատանը երեք ընկերով են: «Մեր դպրոցն ու ուսուցիչներն այն անվանում են մեր Եռաբլուրը: Երեք ընկերով այնտեղ են ու իրար այնքան մոտ: Իրենց տարիքային տարբերությունը մեկ տարի է, բայց այնքան կապված էին իրար հետ»: Երբ հարցնում եմ, թե ինչն է ուժ տալիս որդու զոհվելուց հետո, տիկին Մարինեն արձագանքում է՝ «պայքարում ենք, որ կրկին Մեսրոպ ունենանք»:

Հ. Գ. - Մեսրոպ Հովհաննիսյանը Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿների կողմից: Հուղարկավորված է Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Վրաստանում կարծում են, որ ՌԴ-ն կարող է դադարեցնել Կրասնոդարից Հայաստան Վերին Լարսով փոխադրումները Հայաստանցի երեխաներին այլևս չի թույլատրվի սովորել Ստամբուլի հայկական դպրոցներում. պոլսահայ համայնքը լուծումներ է փնտրում Սիսիանի զորամասում այսօր պայմանագրային զինծառայող է ինքնաuպան եղել. նրա կինը հղիԳազամատակարարման պլանային դադարեցումներ Ստեփանավան, Սպիտակ, Մասիս, Գյումրի քաղաքների մի շարք հասցեներում ՑԱԽԱԼ-ը hարվածել է Գազայի հարավում գտնվող քաղաքներից մեկին Հրազենային վնասվածքից մահացած զինվոր Էդգար Գեւորգյանը ծառայում էր կրտսեր եղբոր հետ Դավթաշենում՝ «մաhվան անցում» անունը ստացած հատվածում, բախվել են «Ford»-ն ու «Nissan»-ը. կա վիրավnր Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 1-2 աստիճանով Արտակարգ դեպք, Փամբակ բնակավայրում փրկարարները հայտնաբերել են եղնիկի ձագի մարմին«Արդյո՞ք Հայաստանն իր նոր առաջնահերթություններում ընտրում է ուկրաինական ուղղվածությունը»Ուզբեկստանն ու Ադրբեջանը Կասպից ծովում համատեղ նավատորմ կստեղծեն Ինչ իրավիճակ է Լարսում Եկամուտ ստացող աշխատատեղերի թիվն աճել է. ՊԵԿ Մեծ Բրիտանիայի վարչապետը կհայտարարի Կիևին SCALP hրթիռների արտադրության համար գաղտնի տվյալների փոխանցման մասին Էդուարդ Սպերցյանի հերթական արդյունավետ գործողությունը «Ալ Ահլիում» Սա վերնախավերի փաստացի ստեղծագործ ամլության և թուլամորթության նշան է․ Վարդան Ոսկանյան Մենք մտնում ենք Իրանի դեմ պատերազմի ավարտական փուլ. ԱՄՆ ֆինանսների նախարար «Ուրարտուն» նվազագույն հաշվով հաղթել է «Շիրակին» Ալիևը խոսել է TRIPP-ի շինարարական աշխատանքների մասին Ծանրամարտի պատանեկան ԵԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Պարուրաձև գայլիկոն«Ռուսաստանը Հայաստանին ոչինչ պարտք չէ»Խոշոր ու ողբերգական վթար, Արագածոտնում. բախվել են «MAN» բեռնատար և «Opel»-ըԵվրահանձնաժողովը 6,1 միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինային uպառազինnւթյան ձեռքբերման համար Այսքան հրամանատարների, սպաների հեռացումն էլ բավարար էր ծանր հետևանքների հանգեցնելու համար. Տիգրան Աբրահամյան Ուկրաինական ԶՈւ-ն hարվածել է ՌԴ-ի մի շարք քաղաքների «Ozon»-ի պահեստներին Լեգենդար Ռոնալդինյոն վերսկսում է կարիերան Վթար. առնվազն մինչեւ 14:00-ն ջուր չի լինի Երեխաների մահ և հարվածներ «Օզոնի» կենտրոններին. ԱԹՍ-ների հարձակման հետևանքները ՌԴ-ում Հայաստանի Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել հարյուր հազար դրամ անվանական արժեքով թղթադրամներ․ պատմության այս օրը (24 օգոստոս)Ռուբլին էժանացել է. փոխարժեքն` այսօր ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Լարված իրավիճակ՝ Հովտաշատ գյուղում. 250-ից ավելի բնակիչներ 20 օր է մնացել են առանց ջրիԻրանը սպառնում է թիրախավորել Պարսից ծոցից նավթ տեղափոխող տանկերները՝ ԱՄՆ-ին աջակցելու դեպքում ՀՀ-ի, Ադրբեջանի և ԱՄՆ առաջնորդների վաշինգտոնյան հանդիպումը Ալիևի դիվանագիտության հաղթանակն է․ Միրզիյոև Արմավիր-Երևան ավտոճանապարհին բախվել են «Ford» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները․ կան տուժածներ և զnհ Զելենսկին խոստովանել է` դեֆիցիտ կա Էրբիլ. Բարզանիի գրասենյակի հրետակոծումը կեղծ դրոշի ներքո իրականացված գործողությո՞ւն է Զինծառայողի uպանության մեջ կասկածվող անձը ձերբակալվել է. ՔԿ Bloomberg․ Թրամփը հունիսին իրականացրել է ավելի քան 1 հազար արժեթղթային գործարք՝ մինչև 263 մլն դոլար գումարով Պուտինը պատմել է Չեչնիայում հակամարտության դադարեցման գործում Ախմատ Կադիրովի դերի մասին ՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներին Նոր մրցաշրջան, նոր իմիջ. Հալանդը կտրել է երկար մազերը ԱՊԼ-ի մեկնարկից առաջ Իրանի խորհրդարանում պահանջել են, որ ԱՄԷ-ն փոխհատուցում վճարի և չեն բացառել երկրի ամբողջ տարածքը Թեհրանին հանձնելու հնարավորությունը Թրամփ․ Կանադան ուզում է օգտվել նահանգի կարգավիճակի առավելություններից՝ նահանգ չդառնալով «Զվարթնոց» օդանավակայանում 3 չվերթ չեղարկվել է, ժամանող 12 չվերթ՝ ուշանում Հայաստանում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է Խոշոր ավտովթար Շիրակի մարզում․ մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ և 4 վիրավոր Բանակում առնվազն մեկ ամիս է՝ միմյանց հաջորդող ողբերգական միջադեպեր են գրանցվում․ Աբրահամյան Իրանը սպառնացել է փակել Պարսից ծոցից նավթի արտահանումը
Ամենադիտված