Վահե Գրիգորյանն ընդունել է Ճշմարտության, արդարության, հատուցման և չկրկնվելու երաշխիքների խթանման հարցերով զեկուցողին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ2023 թվականի նոյեմբերի 20-ին Սահմանադրական դատարանի փոխնախագահ Վահե Գրիգորյանն ընդունել է Ճշմարտության, արդարության, հատուցման և չկրկնվելու երաշխիքների խթանման հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլիին և Մարդու իրավունքների պատասխանատու Բրենդա Վուկովիչին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Սահմանադրական դատարանի կողմից մարդու իրավունքների միջազգային չափանիշների՝ Սահմանադրության գերակայության ապահովման գործառույթի շրջանակներում ապահովման Սահմանադրական դատարանի կողմից լուծվող խնդիրներին։
Արծարծվել են նախկինում տեղ գտած՝ մարդու իրավունքների համակարգային խախտումների դեպքերին և դրանց հետևանքների վերացմանն ուղղված միջոցներին վերաբերող հարցեր՝ Սահմանադրական դատարանի որոշումների շրջանակներում։