Մոսկվան ափսոսում է Հայաստանի որոշման համար. Զախարովա
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՄոսկվան ափսոսում է Մինսկում ՀԱՊԿ գագաթնաժողովին չմասնակցելու Հայաստանի որոշման համար: Այս մասին այսօր կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք չենք հավատում, որ այս որոշումը համապատասխանում է հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին և կնպաստի մեր բարեկամ երկրի անվտանգության և կայունության ամրապնդմանը», - նշել է նա։