Ռուսաստանը 40 տ մարդասիրական օգնություն է ուղարկել բռնի տեղահանված արցախցիների համար
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌուսաստանի ԱԻՆ «Իլ-76» ինքնաթիռը 40 տոննա մարդասիրական օգնություն կհասցնի Երևան՝ բռնի տեղահանված արցախցիների համար։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը։
«Ժուկովսկու միջազգային օդանավակայանից Երևանի օդանավակայան է թռել ՌԴ արտակարգ իրավիճակների վարչության Իլ-76 հատուկ օդանավը։ ՌԴ ԱԻՆ ավիացիան 40 տոննա ընդհանուր քաշով մարդասիրական բեռ է առաքելու, որը ներառում է սնունդ, վերմակներ, շարժական էլեկտրակայան 7 այլն»,- հայտնել են ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունից։