Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանը կշարունակի աշխատել ՀԱՊԿ-ի շրջանակներում
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌուսաստանն ակնկալում է, որ Հայաստանը կշարունակի աշխատել ՀԱՊԿ-ի շրջանակներում։ Ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ափսոսում ենք, որ Հայաստանը չի մասնակցելու վաղը բարձր մակարդակով կազմակերպված գագաթնաժողովին։ Հուսով ենք, որ կլինի աշխատանքային, փորձագիտական մակարդակով մասնակցություն, բայց, իհարկե, ակնկալում ենք, որ Հայաստանը կշարունակի իր աշխատանքը կազմակերպության շրջանակներում»,- ասել է Պեսկովը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չեն մասնակցի ՀԱՊԿ միջոցառումներին։