Հայաստան դիտորդական առաքելություն ուղարկելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են. ՀԱՊԿ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) դիտորդական առաքելություն Հայաստան ուղարկելու և այլ գործնական միջոցառումների վերաբերյալ որոշման նախագծի ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: Այս մասին ասվում է ՀԱՊԿ քարտուղարության հրապարակված մեկնաբանության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը։
«Մինսկում ՀԱՊԿ կանոնադրական մարմինների առաջիկա նիստերի նախաշեմին հայկական կողմն առաջարկել է հետ կանչել հայտարարության նախագիծը քննարկումից։ Հայաստան դիտորդական առաքելություն ուղարկելու և այլ գործնական միջոցառումներ իրականացնելու մասին Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագծի վերաբերյալ աշխատանքները շարունակվում են»,- ասված է մեկնաբանության մեջ։
Նշվում է, որ կազմակերպության անդամ պետությունների ղեկավարները որոշել են վերջնական տեսքի բերել փաստաթուղթը։