ԱՄՆ հարկատուների գումարները չպետք է գնան Ադրբեջան. ԱՄՆ Սենատի հանձնաժողովի նախագահ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՄիացյալ Նահանգների հարկատուների գումարները չպետք է ուղղվեն Ադրբեջանին: Մի երկրի, որն անկայունություն բերեց տարածաշրջանում: Այդ մասին X-ի իր էջում գրել է Սենատի՝ փոքր բիզնեսի հարցերով կոմիտեի նախագահ Մարկո Ռուբիոն։
«Սենատի իմ գործընկերները համաձայնեցին, և մենք միասին ընդունեցինք հայերի պաշտպանության մասին օրինագիծը։ Կոչ եմ անում Ներկայացուցիչների պալատի իմ գործընկերներին անել նույնը»,- նշել է նա։