Խոշոր ավտովթար՝ Արարատում. 36-ամյա վարորդը Honda-ով գլխիվայր հայտնվել է ջրատարում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆոյեմբերի 19-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Արցախի Հանրապետության քաղաքացի՝ 36-ամյա Հովիկ Ա.-ն, իր վարած մակնիշի ավտոմեքենայով Մասիս-Էջմիածին ավտոճանապարհի 1-ին կմ-ում՝ Սայաթ Նովա գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ջրատարում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու տեղում իրականացրել հերթապահություն: Փրկարարները վիրավորին քաղաքացիների օգնությամբ դուրս են բերել ավտոմեքենայից և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: