Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բարձր ճիչով ծնվեց, բժշկուհին էլ ասաց՝ ամեն ինչ լավ է, մամա. պատմում է մահացած նորածնի մայրը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոնում հունիսի 4-ին մահացած նորածնի ծնողները համոզված են, որ մանկաբույժի անփութության հետեւանքով է իրենց երեխան մահացել:

NEWS.am-ի թղթակցի հետ երեխայի մայրը՝ Լուսինե Խշոյանը, պատմեց, որ ինքն «Արմենիա» ԲԿ է դիմել հունիսի 2-ին, երբ պարզվել է, որ պտղի մոտ թթվածնի քաղց կա, իսկ Էջմիածնի պոլիկլինիկայի բժիշկներն էլ խորհուրդ էին տվել դիմել երեւանյան հիվանդանոցներից մեկը՝ բարդություններից խուսափելու համար:

«Հունիսի 1-ին հերթական դոպլերի օրն էր, Էջմիածնում տեսան, որ թթվածնի քաղց կա պտղի մոտ, այդ օրը պառկեցրին հիվանդանոց, իսկ հաջորդ օրն էլ խորհուրդ տվեցին Երեւան գնալ, որ որեւէ բարդություն չլինի: Ես էլ առաջնեկիս «Արմենիա» ԲԿ-ում էի ունեցել, որոշեցինք հենց այնտեղ գնալ»,- պատմում է Լուսինեն:

Հունիսի 2-ին Լուսինեն ամուսնու հետ գնացել են «Արմենիա» բժշկական կենտրոն, հանդիպել գլխավոր բժշկի՝ Ռազմիկ Աբրահամյանի հետ, որն էլ վստահեցրել է՝ ամեն ինչ լավ է լինելու. «Ժամը 16:00-ից ծնարանում եմ եղել, ասացին, որ պորտալարը փաթաթված է, ես անընդհատ խնդրում էի կեսարյան անել, բայց չէին համաձայնվում: Հաջորդ օրն արդեն ներարկում են կատարել՝ ծնունդն արհեստական խթանելու համար: Բալիկս ծնվել է ժամը 20:30-ի սահմաններում: Բժշկուհուն՝ Նունե Նորայրովնան, ասաց, որ ամեն ինչ լավ է, հանգստացիր, մամա: Ծնվելուց հետո երեխաս բարձր ճչաց, մոտ 20 րոպե ինձ մոտ են թողել, հետո էլ տարան արդեն, բժշկուհին էլ ասաց, որ ամեն ինչ նորմալ է, պտղաջրերս էլ մաքուր»:

Այդ օրը երեկոյան Լուսինեն ու ամուսինը գնացել են Վերակենդանացման բաժանմունք, որտեղ տեղափոխել էին փոքրիկին, քանի որ ծնվել էր 34 շաբաթականում եւ անհրաժեշտ էր միացնել թթվածնային ապարատին: Մանկաբույժը՝ Գայանե Աղասովնան, ծնողներին վստահեցրել է, որ փոքրիկի հետ ամեն ինչ նորմալ է, խնդրել է հաջորդ օրն առավոտյան արդեն անհրաժեշտ պարագաները բերել. «Ամուսինը գնաց տուն, ես էլ գնացի հիվանդասենյակ: Երկուսս էլ հանգիստ էինք, որ երեխայի հետ ամեն ինչ լավ է, մենք տեսանք փոքրիկին, միայն թթվածնի ապարատն էր միացված»:

Հունիսի 4-ին առավոտյան Լուսինե Խշոյանին Նունե Նորայրովնան հայտնել է, որ երեխայի մոտ բարդություններ են առաջացել, իսկ հետո արդեն Գայանե Աղասովնան խնդրել է բերել պլազմա: Ժամեր անց ծնողներին ասել են, որ փոքրիկը մահացել է: Թե ինչու է մահացել, ծնողների համար մինչեւ հիմա անհասկանալի է:

«Սկզբում ասացին, որ սրտի արատ ունի, հետո թե ուղեղի հետ կապված խնդիր կա, ավելի ուշ էլ՝ գրիպ ես տարել, դրանից է: Երբ հերձման պատասխանը ստացանք, պարզվեց՝ երեխան ոչ մի արատ էլ չի ունեցել... մենք կարծում ենք՝ մանկաբույժի անփութության հետեւանք է, ճիշտ ժամանակին չի ախտորոշել խնդիրը, ավելին ոչ մի հետազոտություն չի արել՝ հասկանալու համար, թե ինչ խնդիր ունի երեխան: Բարձր ճիչով ծնված երեխան ո՞նց կարող է մահանալ»,- ասում է երեխայի մայրը:

Լուսինե Խշոյանի խոսքով՝ հղիության ընթացքում ինքը որեւէ խնդիր չի ունեցել, բոլոր հեազոտությունները ժամանակին անցել է, ավելին հետազոտվել է նաեւ Երեւանում, որ հանգիստ լինի՝ առողջ փոքրիկ է ունենալու: Հղիությունը վարած բժշկուհին էլ է մծտապես վստահեցրել, որ առողջ երեխա է ծնվելու:

«Հիմա էլ ասում են՝ ներարգանդային ինֆեկցիա, բայց մենք այս տարբերակն էլ ենք բացառում, քանի որ այդ դեպքում պտղաջրերի հետ կապված խնդիր կունենայի, մինչդեռ ծննդաբերությունից հետո Նունե Նորայրովնան ասաց, որ պտղաջրերը մաքուր են, ոչ մի խնդիր չկա»,- ասում է 32-ամյա Լուսինեն:

Ամուսիններն արդեն ոստիկանություն են դիմել, նաեւ վճարովի բիոքիմիական փորձաքննություն նշանակել՝ պարզելու նորածնի մահվան պատճառները:

Հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր. Հանրային հեռուստաընկերության անդրադարձը Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 28-ին ԵՄ-ում կքննարկեն Patriot-ի խափանման հրթիռները սեփական պաշարներից Ուկրաինա տեղափոխելու հնարավորությունը Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ՄետաքսաԻրանը մնում է «անսասան» և պատրաստ է նույնիսկ «ապոկալիպտիկ պատերազմի». Արաղչի Իսպանիայի կանանց հավաքականը՝ Մ20 ԱԱ չեմպիոն Երևան-Սևան ավտոճանապարհին 25-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և կողաշրջված հայտնվել ձորակում․ կա վիրավnր Հարավային Կորեան պարզաբանում է պահանջում Կիևից հյուսիսկորեացի ռազմшգերիներին փոխանցելու մասին լուրը հրապարակայնացնելու համար Ռուսաստանի զինվшծ ուժերը գիշերը հարվшծներ են հասցրել Ուկրաինայի նավերին, լոգիստիկ և կապի կենտրոններին, ինչպես նաև նավահանգստային ենթակառուցվածքի օբյեկտներին. ՌԴ ՊՆ Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց հավաքականներն առանձին ենթախմբերում դարձել են մեդալակիրներ Զելենսկին խոստացել է կրճատել ՌԴ նավթավերամշակման գործարանների վրա հարվածները. Թրամփ «Հայաստանի պաշտպանության նախկին նախարար. Պաշտոնապես հայտարարում եմ. Փաշինյանը կոպտորեն ստում է ՀԱՊԿ-ի մասին»«Մանչեսթեր Սիթի»-ն կարող է հեռացվել Անգլիայի բոլոր լիգաներից Թրամփը հայտարարել է Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո մեծ առաջընթացի մասին «Էներգետիկ հսկան համեստ բնակարանի գնով. Փաշինյանը ձեռնամուխ է եղել «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի բռնագրավմանը»Թրամփ․ Նավթի գները կնվազեն, երբ ԱՄՆ-ը հաղթի Իրանի դեմ պատերազմում Վաղարշապատում բացվել է Գևորգյան Հոգևոր Ճեմարանը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 28) Աշխարհի ամենահարուստ ֆուտբոլիստը մնացել է առանց ակումբի Նեթանյահուն գաղտնի այցելել է Աբու Դաբի՝ ԱՄԷ նախագահի հետ հանդիպելու համար Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական է տվել Վթար է․ ջուր չի լինելու Եթե դու հայրենիքի պաշտպանի նահատակnւթյունն ու առաքելությունը չես հարգում, ապա դու քո երկրի դեմ թշնամnւթյուն իրականացնող սուբյեկտ ես. Տիգրան Աբրահամյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Բերդավանի հարակից մարտական դիրքերը հանձնելու մասին տեղեկությունը հերքվում է Մինչև 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ալմա Աթայում Թրամփը արհեստական ​​բանականության վերաբերյալ հայտարարությամբ հանդես կգա Թումանյան համայնքում ընտրողներն ամենաակտիվն են. ԿԸՀ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականին Տոկաևը Կոսանովի հրաժարականից հետո Ղազախստանի նոր պաշտպանության նախարար է նշանակել Արաղչին Ֆիդանի հետ հանդիպմանը․ Իրանը պատրաստ է համագործակցել հարևանների հետ՝ հանուն խաղաղության և անվտանգության վերականգնման Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին «Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, և այդպես կլինի միշտ»․ Էրդողան Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Վաղ թե ուշ բոլորն էլ պարտվում են․ Լամին Յամալ Մեքքայի համաձայնագիրը կարող է քայլ լինել դեպի մուսուլմանների միասնություն. Փեզեշքիա Ռուսաստանում հարվածների վերաբերյալ Starlink-ի տվյալների տրամադրումը շատ վնաuակար, պոտենցիալ վտանգավnր և անխոհեմ քայլ կլինի. Պեսկով Ռուսաստանը հարվшծել է Կիևում Vodafone-ի տվյալների կենտրոնին «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց Վթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին «Ոչ մի զիջում». Զատուլինը բացահայտել է այն, թե ինչպես կփոխվի Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Վճարե՛ք, կամ հեռացե՛ք. Փաշինյանն ակնարկում է Հայաստանում ռուսական ռազմակայանից եկամուտ ստանալու ցանկության մասինԱլիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ
Ամենադիտված