Ստորագրվել է «ՀՀ և ԵՄ միջև Հայաստանում ԵՄ առաքելության կարգավիճակի վերաբերյալ» համաձայնագիրը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆոյեմբերի 20-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կայացել է «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանում ԵՄ առաքելության կարգավիճակի վերաբերյալ» համաձայնագրի պաշտոնական ստորագրման արարողությունը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՆ-ից։
Համաձայնագիրը հայկական կողմից ստորագրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, իսկ ԵՄ կողմից՝ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը: