Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու սահմանադրական գործընթաց է նախաձեռնվելու․ Հայտարարություն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը հայտնում է, որ, ի լրումն նոյեմբերի 9-ի իր նախաձեռնած ծրագրի, նոյեմբերի 23-ին ժամը 16։00 Բաղրամյան 26 հասցեում, որը դարձել է Նիկոլ Փաշինյանի աշխատավայրը, իրականացնելու է գործող վարչապետին անվստահություն հայտնող հանրային հարցապնդում-արձանագրումների հրապարակայնացումը, որի ընթացքում.
ա. կներկայացվեն «Միասին» շարժման անդամների պահանջ - հարցադրումները՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին, որոնց առանցքում ներկա վարչախմբի իրականացրած քաղաքականությունն է՝ Արցախի Հանրապետության կորստի, ՀՀ տարածքային ամբողջականության խարխլման, ՀՀ քաղաքացիների անվտանգության և իրավունքների ոտնահարման, գերեվարման և անազատության հանգեցրած բոլոր կարևոր դրվագներով։
բ. ելնելով ՔՊ կառավարության ծրագրի և գործնականում իրականացված քայլերի բևեռային հակադրությունից, դրանց ծանրագույն հետևանքներից՝ «Միասին» շարժումը դիմելու է ՀՀ քաղաքացիներին և խորհրդարանական ընդդիմությանը՝ նախաձեռնելու Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու սահմանադրական գործընթացը։
Կոչ ենք անում մեր քաղաքացիներին միանալ և մասնակցել բողոք-հավաքին։
«Միասին» շարժման համակարգող խորհուրդ
20․11․2023թ․