Մադրիդում մոտ 170 000 մարդ դուրս է եկել վարչապետի դեմ ցույցի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄադրիդում մոտ 170 հազար մարդ դուրս է եկել վարչապետ Պեդրո Սանչեսի դեմ ցույցի, հայտնում է The Guardian-ը՝ հիշեցնելով, որ նա օրերս է վերընտրվել այդ պաշտոնում:
Բողոքի պատճառն այն էր, որ Սանչեսը հաստատել է Իսպանիայից անկախության համար հանդես եկող Կատալոնիայի կուսակցությունների ներկայացուցիչների համաներման մասին օրենքը, ինչին Սանչեսն ընտրությունների նախաշեմին դեմ էր:
Սակայն ընտրություններում հաղթելուց հետո նա մտափոխվել է և համաներում շնորհել։ Այս քայլը զայրացրել է բազմաթիվ իսպանացիների: