Թուրքիայի բնակիչներին խնդրել են խնայողաբար օգտագործել ջուրը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի գյուղատնտեսության նախարար Իբրահիմ Յումակլին խնդրել է երկրի քաղաքացիներին խնայել ջուրը երաշտի պատճառով։ Այս մասին պաշտոնյան հայտարարել է CNN Turk-ին տված հարցազրույցում։
«Մենք ակնկալում ենք, որ մեր քաղաքացիները ավելի զգույշ և զգայուն կլինեն ջրի նկատմամբ։ Եթե ջուր չկա, ուրեմն կյանք չկա»,- ասել է նա:
Անցյալ օգոստոսն ամենաչորն էր Թուրքիայում վերջին 33 տարվա ընթացքում, ավելի վաղ հայտնել էր Օդերեւութաբանության գլխավոր վարչությունը։ Երկրի զգալի հատվածը երաշտի պատճառով հայտնվել արտակարգ իրավիճակների գոտում։