Մենք ցանկանում ենք կառուցել տարածաշրջանային անվտանգության ճարտարապետություն. Հաջիև
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԽաղաղությունն ու տարածաշրջանային անվտանգությունը տարածաշրջանում են, ոչ թե Բրյուսելում, Փարիզում, Վաշինգտոնում կամ այլուր: Բրյուսելում լրագրողներին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
«Մենք ցանկանում ենք կառուցել տարածաշրջանային անվտանգության նոր ճարտարապետություն՝ հիմնված արդարության, միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչման և տարածքային բոլոր պահանջների դադարեցման վրա», - ասել է Հաջիևը։