«Նշումներ ցանկապատի վրա» հեռագրային ալիք. ի՞նչ ուղղություն կընտրի Հայաստանը հիմա
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐRosbalt.ru-ն գրում է, որ ըստ «Նշումներ ցանկապատի վրա» հեռագրային ալիքի Հայաստանի եվրաատլանտյան ինտեգրումը նոր նախագիծ չէ: Դա առաջարկվում էր հանրապետության անկախության առաջին իսկ օրերից, սակայն Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալով հաղթեց դեպի Ռուսաստան ուղղվածությունը։ Ոմանք կարծում են, որ դա ընտրություն է Մոսկվայի և Անկարայի միջև, բայց դա ճիշտ է միայն տնտեսական առումով: Անվտանգության առումով ՆԱՏՕ-ն ավելի շուտ կպաշտպանի Երևանը Թուրքիայից։ Ուրիշ բան, որ Հայաստանը ստիպված է լինելու հրաժարվել ազգային պետություն հասկացությունից, որին պատրաստ են զարգացման արևմտյան ուղղվածության ոչ բոլոր կողմնակիցները։
Հայաստանի վերակառուցումը կարող է շատ ցավոտ գործընթաց լինել: Չորս հիմնական խնդիրներ կան՝ թշնամական Ադրբեջանը, հիմնական տնտեսական գործընկերոջ՝ Ռուսաստանի դիրքորոշումը, Իրանի հակամարտությունն Արևմուտքի հետ և ներքաղաքական ճգնաժամը։ Չպետք է մոռանալ նաև, որ մինչ այժմ Նիկոլ Փաշինյանը և նրա շրջապատը չեն փայլել ռազմավարական մտածողությամբ։
Սակայն չի կարելի բացառել, որ Հայաստանի իշխանությունների արևմտամետ հռետորաբանությունը միայն մեկ նպատակ է հետապնդում, որն է փչացնել Բաքվի հետ բանակցային գործընթացը։ Այդ դեպքում էլ հետևանքները կարող են նույնիսկ ավելի վատ լինել, քան Արևելքից Արևմուտք վերակողմնորոշվելը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը