Ադրբեջանի ԱԳՆ-ն մեղադրել է ԵՄ-ին կողմնակալության մեջ և փորձել «լեգիտիմացնել» հայերի դեմ ագրեսիան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱդրբեջանի արտաքին գործերի նախարարությունը Եվրամիությանը մեղադրել է կողմնակալության մեջ՝ ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատարի մամուլի քարտուղար Պետեր Ստանոյի հայտարարության պատճառով։
Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմը, ինչպես նաև այս տարվա սեպտեմբերյան լայնամասշտաբ ագրեսիան Բաքվում անվանել են «լեգիտիմ»։
Բաքվին դուր չեն եկել ԵՄ ներկայացուցչի այն հայտարարությունները, որ Ադրբեջանը միակողմանի ռազմական քայլեր է ձեռնարկում. Բաքվում այս խոսքերն անվանել են «անընդունելի»։
Ադրբեջանի ԱԳՆ-ն հավաստիացրել է Հայաստանի հետ խաղաղության կարգավորման օրակարգին իր հավատարմությունը։
Թեև, Բաքուն ամեն կերպ հրաժարվում է Երևանի հետ բանակցություններից։