Թուրքիայի և Գերմանիայի նախագահները համակարծիք են եղել իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման հարցում
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻսրայելը պետք է դադարեցնի հարձակումները պաղեստինյան տարածքների վրա, հայտարարել է Թուրքիայի նախագահն իր գերմանացի գործընկեր Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպմանը։ Այս մասին ասվում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության հաղորդագրության մեջ։
Թուրք առաջնորդն ընդգծել է պաղեստինցիների հանդեպ մարդու իրավունքների խախտումներին ողջ համաշխարհային հանրության պատշաճ արձագանքի անհրաժեշտությունը, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։
Հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են Գազայի հատվածում Իսրայելի ագրեսիան, Թուրքիայի և Գերմանիայի երկկողմ հարաբերությունները և գլոբալ խնդիրներ։
Թուրքիայի պետության ղեկավարն ընդգծել է, որ պետք է անհապաղ հրադադար հաստատվի տարածաշրջանում, և ապահովվի մարդասիրական օգնության առաքումը։ Նա ընդգծել է, որ «մարդկայնությունը կորչում է ամեն օր, քանի դեռ արյունահեղությունը շարունակվում է»։
Առաջնորդները համակարծիք են եղել, որ իսրայելա-պաղեստինյան խնդրի լուծման և կայուն խաղաղության հասնելու միակ ճանապարհը երկու պետությունների սկզբունքի հիման վրակարգավորումն է։
Նախագահները պայմանավորվել են համատեղ աշխատել Պաղեստինում հրադադարի հաստատման և տարածաշրջան հումանիտար օգնություն ապահովելու նպատակով։