ԵՊՀ-ում պայթյունի հետևանքով 3 տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր. ԱՆ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵՊՀ-ի մասնաշենքերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 3 տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից։
Մյուս տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է, երրորդինը` բավարար: