Շարունակելու ենք աջակցել հայ-ադրբեջանական բանակցություններին․ ԱՄՆ պետքարտուղարություն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՄիացյալ Նահանգների պետական դեպարտամենտը մեկնաբանել է Ադրբեջանի՝ Վաշինգտոնում Հայաստանի հետ հանդիպումից հրաժարվելը։
«Մենք շարունակելու ենք աջակցել խաղաղության շուրջ բանակցություններին՝ լինի այստեղ, թե այլուր։ Մենք կոչ ենք անում երկու կողմերին մասնակցել այդ բանակցություններին։ Դա է մեր քաղաքականությունը»,- ճեպազրույցին ասել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բաքուն հրաժարվել է ԱՄՆ-ում Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների մակարդակով հանդիպումից: