Հայաստանի մշտական ներկայացուցիչը ստորագրել է «Կիբեռհանցագործությունների մասին» կոնվենցիայի արձանագրություն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆոյեմբերի 16-ին Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի ներկայությամբ Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Խաչատրյանը ՀՀ անունից ստորագրել է «Կիբեռհանցագործությունների մասին» կոնվենցիայի «Ընդլայնված համագործակցության և էլեկտրոնային ապացույցների հրապարակման մասին» երկրորդ լրացուցիչ արձանագրությունը։
Փաստաթուղթը ԵԽ Նախարարների կողմից ընդունվել է 2021թ․ նոյեմբերի 17-ին և բացվել ստորագրման համար 2022թ․ մայիսի 12-ին։
Արձանագրությունը նպատակ ունի առավել արդյունավետ դարձնել իրավասու մարմինների միջև փոխադարձ աջակցությունը, ընդլայնել համագործակցությունը կիբեռհանցագործության և կոնկրետ քրեական գործով քննություններ կամ վարույթներ իրականացնելու նպատակով քրեական իրավախախտման ապացույցներն էլեկտրոնային ձևաչափով հավաքելու ոլորտում։