Արման Թաթոյանը Սյունիքի համայնքապետերի պատվիրակության հետ մի շարք հանդիպումներ է ունեցել ԱՄՆ-ում
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀՀ նախկին ՄԻՊ, Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը Սյունիքի համայնքապետերի պատվիրակության հետ մի շարք հանդիպումներ է ունեցել ԱՄՆ-ում:
«Այս օրերին տեղի ունեցան հանդիպումներ`
Լոս Անջելեսի հայ համայնքի հետ.
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արևմտյան Ամերիկայի թեմի առաջնորդ Տեր Հովնան Արք. Տերտերյանի հետ.
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրանի (ANCA Western Region) հետ.
Կալիֆորնիա նահանգի սենատոր Էնթոնի Պորտանտինոյի հետ:
Աշխատանքային այցը կազմակերպված է Հայ դատի հանձնախմբի աջակցությամբ և ընթանում է ամերիկահայ փաստաբան Կարօ Ղազարեանի (Garo Ghazarian) ղեկավարությամբ»,- գրել է նա: