Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանն առաջին մեդալն ունի
ՍՊՈՐՏՄոնտենեգրոյում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնությունում Հայաստանն առաջին մեդալն ունի։
Էլիդա Քոչարյանը 1/4 եզրափակչում մրցել է իտալացի Ֆերանտե Դոնատելայի հետ և հաղթել մեծ առավելությամբ։ Մարզուհին մենամարտը շահել է 5։0 հաշվով։
Էլիդա Քոչարյանն ապահովեց առնվազն բրոնզե մեդալ։