Արարատ Միրզոյանն ու Հաջա Լաբիբը քննարկել են տարածաշրջանային և գործընկերային հարցեր
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Բելգիայի ԱԳ նախարար Հաջա Լաբիբի հետ:
«Ի շարունակություն մեր արդյունավետ բանակցությունների, որ կայացան Հաջա Լաբիբի` Երևան այցի ընթացքում, Բրյուսելում մենք մանրամասն քննարկել ենք տարածաշրջանային և գործընկերային հարցեր, երկկողմ օրակարգը: Մենք գնահատում ենք և սպասում նոր նախագծերի, որ կարող են էլ ավելի մտերմացնել մեր ժողովուրդներին»,- X-ի իր էջում գրել է նա: