Ալուշտայում տեղի է ունեցել «Արարատ» պարային համույթի համերգը
ՄՇԱԿՈՒՅԹՂրիմի Ալուշտա քաղաքի «Մերձմոսկովյան» ստեղծագործական տան համերգասրահի բեմում հյուրընկալվել է «Արարատ» պարային համույթը (գեղարվեստական ղեկավար՝ Արամ Գրիգորյան, պարուսույց՝ Մարգարիտա Իսպիրյան): Այս մասին հայտնում է «Ղրիմի հայկական հասարակության» տելեգրամյան ալիքը։
Իրենց խորեոգրաֆիկ վարպետությունը ցուցադրել են համույթի սաները, ինչպես նաև Եվպատորիայի, Սևաստոպոլի և Ալուշտայի մասնաճյուղերի մասնակիցները:
Համերգի ընթացքում ելույթ է ունեցել ջութակահար Դավիթ Մարտիրոսյանը:
Գեղարվեստական ղեկավար Արամ Գրիգորյանի խոսքով՝ համույթի հաջորդ համերգը տեղի կունենա Սևաստոպոլի հերոս քաղաքում: