Ճանապարհները սպասարկող ընկերություններում առկա է մասնագիտացված, ձյուն մաքրող մոտ 420 միավոր տեխնիկա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ2023թ. նոյեմբերի 14-ի դրությամբ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները սպասարկող ընկերություններում առկա է մասնագիտացված, ձյուն մաքրող մոտ 420 միավոր տեխնիկա։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ 2023թ. նոյեմբերի 14-ի դրությամբ սպասարկող կազմակերպությունները պահեստավորել են մոտ 2300 տ աղ։
2023թ. նոյեմբերի 14-ի դրությամբ ձմեռային սպասարկման աշխատանքների համար ամբարվել է մոտ 35100 խմ ավազ ու շլաք։
Աղ-ավազի պաշարների համալրման գործընթացը շարունակական է։
Հիշեցնենք‚ որ նոյեմբերի 15-ից մեկնարկում է ճանապարհների ընթացիկ ձմեռային պահպանման շրջանը։