Իրանի ԱԳ նախարարը կմեկնի Ժնև՝ ՄԱԿ-ի և ԿԽՄԿ-ի հետ Գազայի հատվածում տիրող իրավիճակի շուրջ բանակցությունների
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը պատրաստվում է այցելել Ժնև՝ Գազայում տիրող իրավիճակի շուրջ ՄԱԿ-ի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մի շարք պաշտոնյաների հետ բանակցություններ վարելու համար, հայտնում է Tasnim-ը։
Իրանի արտգործնախարարության խոսնակը երեքշաբթի ասել է, որ Իրանի արտգործնախարարը կմեկնի Շվեյցարիա՝ Պաղեստինի նկատմամբ Իրանի դիվանագիտական ջանքերի և Գազայի բնակչությանը մարդասիրական օգնություն հասցնելու պլանների շրջանակներում:
Իրանն ակտիվացրել է ներքին մակարդակով ջանքերը՝ Պաղեստինին աջակցելու համար, հավելել է Իրանի ԱԳՆ խոսնակը։