Հայաստանի հավաքականը երրորդ տեղն է գրավել «Ավանդույթների ուժը» ըմբշամարտի մրցաշարում
ՍՊՈՐՏԿեմերովոյում կայացել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի «Ավանդույթների ուժը-2023» պատանեկան մրցաշարը: Ամենամյա մրցաշարին մասնակցում էին 42 թիմեր (148 մարզիկ) Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից և Ռուսաստանի Դաշնային շրջաններից:
Մրցաշարի բրոնզը նվաճել է Հայաստանի հավաքականը: Մրցաշարի հաղթող է դարձել Կենտրոնական դաշնային շրջանի հավաքականը: Թիմը ստացել է գլխավոր մրցանակը։ Մրցաշարի արծաթը նվաճել է Հյուսիսկովկասյան դաշնային օկրուգի թիմը:
«Լավագույն տեխնիկա» մրցանակը շնորհվել է Կենտրոնական դաշնային շրջանի թիմի ըմբիշ Արթուր Մանվելյանին:
Օլիմպիական խաղերի հաղթող, աշխարհի եռակի, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Մնացական Իսկանդարյանը և Օլիմպիական խաղերի հաղթող, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը մրցաշարի միջոցառումների շրջանակում պատանի մարզիկներին ցուցադրել են իրենց լավագույն հնարքները, վերլուծել ամենատարածված սխալները: