Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Երևանը ծածկված ամերիկյան հովանոցով շարունակում է տարածքներ հանձնել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Svpressa.ru-ն գրում է, որ Պենտագոնը կօգնի Երևանին ազգային զինված ուժերի բարեփոխման հարցում: Այդ մասին պայմանավորվել են Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը և ԱՄՆ Եվրոպական հրամանատարության ղեկավարի տեղակալ Սթիվեն Բաշամը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ-ի հետ ընդհանրապես բավականին տարօրինակ հարաբերություններ ունի: Նա, կա՛մ սաստում է կազմակերպությանը և սպառնում հեռանալ, կա՛մ հայտարարում է, որ Հայաստանը մնում է դրա անդամը։ Wall Street Journal-ին տված հարցազրույցում նա բացատրել է իր դիրքորոշումը, բայց բավականին լղոզուն: Այնտեղ Փաշինյանը թերահավատություն է հայտնել Հայաստանում ռուսական ռազմակայանի «շարունակական ներկայության առավելությունների» առնչությամբ։ Նրա կարծիքով, Երևանը պետք է դիվերսիֆիկացնի իր անվտանգության հարաբերությունները։

Արևելագետ և անկախ քաղաքագետ Աժդար Կուրտովը «svpressa.ru»-ի հետ զրույցում մեկնաբանել է իրավիճակը. «Մենք տեսնում ենք, որ վարչապետ Փաշինյանը շարունակում է իր ապակառուցողական քաղաքականությունն իր ղեկավարած հանրապետության նկատմամբ։ Արդյո՞ք ամերիկացիների օգնությամբ հայկական զինուժն արդիականացնելու որոշումը կօգնի ամրապնդել երկրի պաշտպանունակությունը։ Ի վերջո, արդիականացումը չի ենթադրում սկզբունքորեն նոր զենքի մատակարարում կամ զինված ուժերի ավելացում։ Որևէ էական ֆինանսավորման մասին խոսք անգամ չկա։ Խոսքը փոփոխությունների մասին է, որոնք ձեռնտու են ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցներին։ Կարելի է, իհարկե, հայկական բանակի ենթասպաներին պատրաստել արևմտյան մոդելով։ Բայց եկեք անկեղծ լինենք, ի՞նչ է տվել դա Ուկրաինային: Ոչինչ։ Որովհետև դրանով լուծում են զուտ քաղաքական խնդիրներ, իսկ ռազմական առումով դրանք ոչինչ չեն նշանակում։ Իհարկե, ներկայիս նախանշված միջոցառումներին կարող են հետևել որոշակի այլ քայլեր»։

  «svpressa.ru».- Ինչպիսի՞։

— Հայկական զինուժի վերազինում: Բայց դա շատ թանկ գործընթաց է։ Հայաստանը սեփական միջոցներ չունի բանակը ժամանակակից զինտեխնիկայով վերազինելու համար,  փաստացի, նրանք վերջին տարիներին դա չեն արել։ Ինչն, ի դեպ, Ադրբեջանի հետ ռազմական գործողություններում պարտության պատճառներից մեկն է։ Ժամանակակից ռազմական տեխնիկան՝ ավիացիան, հակաօդային պաշտպանության համակարգերը, հրթիռները, անօդաչու թռչող սարքերը բավականին թանկ են։ ԱՄՆ-ն այն վիճակում չէ, որ դա պարզապես ձրի տա: Միգուցե ինչ-որ բան տան, բայց դա ինչ-որ մանրադիտակային մատակարարում կլինի։ ԱՄՆ-ը հիմնականում այնպես կանի, որ Հայաստանը, կա՛մ վարկով վերցնի զենք ու տեխնիկա, կա՛մ այլ կերպ, բայց ոչ իր հաշվին։

«svpressa.ru».- Երևանը վերջերս Ֆրանսիայի հետ ռազմատեխնիկական համագործակցության ևս մեկ համաձայնագիր է ստորագրել։ Փարիզը խոստացել է հրթիռներ և ռադարներ մատակարարել, բայց թե Երևանն ինչպե՞ս է վճարելու այս ամենի համար, նույնպես պարզ չէ։

— Ֆրանսիական ռազմական տեխնիկան, ինչպես և ամերիկյանը, գերմանականը և անգլիականը, վատ արդյունավետություն է ցուցաբերել Ուկրաինայի մարտադաշտերում: Ուստի ֆրանսիացիները կարող են շահագրգռված լինել իրենց ռազմարդյունաբերական համալիրի զարգացմամբ։ Բայց դա շատ չի օգնի Հայաստանի պաշտպանունակությանը։ Ավելին, հենց ֆրանսիական տեխնիկան, ըստ մեր ռազմական փորձագետների ակնարկների, առանձնանում է ծայրահեղ ցածր մարտավարական և տեխնիկական տվյալներով։ Նրանց տանկերը չունեն հզոր զրահ և բարձր մանևրելու հնարավորություն, ուստի մարտադաշտում այրվում են։ Այսպիսով, ինչպես ամերիկացիների դեպքում, դա ավելի շատ քաղաքական ժեստի է նման, խորհրդանշական է: Փաշինյանը քայլ առ քայլ իրականացնում է Ռուսաստանից հեռու մնալու ռազմավարություն: Եվ, ամենայն հավանականությամբ, դրան ի վերջո կհաջորդի ՀԱՊԿ-ից դուրս գալը։ Դե, սա հայ ժողովրդի ընտրությունն է, ով քվեարկել է այդ կարգի վարչապետի օգտին և ոտնահարել այն ավանդույթները, որոնք դարեր շարունակ գոյություն ունեն Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների հարաբերություններում։ Դրան, իհարկե, կհաջորդի անխուսափելի հատուցումը։

«svpressa.ru».-Ինչպե՞ս կնայեն Ադրբեջանն ու Թուրքիան ամերիկացիների կողմից հայերի վերապատրաստմանը։

-Դա էլ մեկ այլ շատ ուշագրավ հարց է։ Ի վերջո, ռազմական անվտանգության ոլորտում Հայաստանի գլխավոր խնդիրը Բաքվի և Անկարայի հետ հարաբերություններն են։ Եվ այստեղ Երևանն առանձնակի հույսեր չունի, որ ԱՄՆ-ի հետ համագործակցությունը կօգնի լուծել այդ խնդիրները։ Ընդհակառակը, ներկայումս Ադրբեջանը, ինչպես ինքն է կարծում, լուծել է իր խնդիրները, և, կարծում եմ, կստիպի հետագա քայլեր։ Թուրքիան ներկայումս կոշտ հայտարարություններ է անում ԱՄՆ-ի դեմ։ Ճիշտ է, դրանք կապված են Գազայի հատվածում տիրող իրավիճակի հետ։ Սակայն հիմքեր չկան ենթադրելու, որ Երևանի և Վաշինգտոնի համագործակցությունն ինչ-որ կերպ կօգնի Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը։ Հենց Ռուսաստանի հետ համագործակցությունն է, որ կնպաստի Հայաստանի տնտեսական վիճակի բարելավմանը, հանգուցալուծելով այն հարցերը, որոնք կան, մասնավորապես, տրանսպորտային հաղորդակցության հետ կապված։ Խոսքը Թուրքիայից հայկական տարածքով և Նախիջևանի ադրբեջանական էքսկլավով, ըստ էության, դեպի Կասպից ծով անցնող միջանցքի մասին է։ Բայց դա հնարավոր է միայն Ռուսաստանի հետ համագործակցությամբ։ Ակնհայտ է, որ Ռուսաստանը կարող է, և՛ միջոցներ հատկացնել, և՛ լուծել այդ տրանսպորտային միջանցքի քաղաքական որոշ նրբերանգները։ Իսկ ԱՄՆ-ն ակնհայտորեն ի վիճակի չէ դա անել: Նույնը, նաև Ֆրանսիան։ Փարիզը շատ բան է կորցրել տնտեսապես, երբ Փաշինյանը հանձնեց Արցախը, քանի որ Ֆրանսիական բիզնեսն այնտեղ ակտիվորեն ներդրումներ է կատարել տարբեր տեսակի նախագծերում։

«svpressa.ru».- Զարմանալի է այն համառությունը, որով ԱՄՆ-ը փորձու՞մ է Հայաստանից ստեղծել մեկ այլ Ուկրաինա Ռուսաստանի սահմաններին...

- Քանի որ Ուկրաինայի զինված ուժերով քիչ բան է ձեռք բերվում, պետությունները, հավանաբար, մտածում են շեղել ռուսական զինված ուժերը, թուլացնել որոշ այլ ոլորտներում: Ենթադրվում է, որ դա կօգնի Ուկրաինային։ Գումարած, դա նման գլոբալ աշխարհաքաղաքական խնդիր է: ԱՄՆ-ը միշտ իր առջև նպատակ է դրել կանխել պետությունների ռուսական միության վերածնունդը։ Եվ ամերիկացիներին այդ առումով շատ է հետաքրքիր Հարավային Կովկասը։ Անկեղծ ասած, նրանց հաջողվեց Վրաստանում իշխանության բերել ամերիկամետ քաղաքական գործիչների։ Ադրբեջանը մի փոքր հեռու է մնում այդ ամենից։ Բայց հիմա նրանք ձեռնամուխ են եղել Հայաստանին, քանի որ կարծում են, որ տնտեսապես և ռազմական առումով թույլ հանրապետությունը, իր ներկայիս ղեկավարությամբ, կարող է իր արտաքին քաղաքականության մեջ հաշվի առնել ոչ թե ազգային, այլ ամերիկյան շահերը:

«svpressa.ru».- Նման կերպ, Հայաստանը կարո՞ղ է պարզապես ինքնաոչնչացվել...

- Ես կարծում եմ, որ ինչ որ չափով դա արդեն տեղի է ունենում։ Անկեղծ ասած երկրի քաղաքական վերնախավի մի մասը միշտ էլ կողմ է եղել պետությանն այսպես կոչված Արևմտյան Հայաստան վերադարձնելու անհրաժեշտությանը։ Այսինքն այն տարածք, որն այժմ Թուրքիայի մաս է կազմում, որը Անկարային է հանձնվել Առաջին համաշխարհային պատերազմի և բոլշևիկյան Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքված մի շարք պայմանագրերի արդյունքում։ Հիմա Հայաստանը կորցրել է Արցախը, նաև սեփական պատմական հողերը։ Բայց եթե այդպես շարունակվի, եթե երկիրը թուլանա, արտաքին քաղաքականության մեջ վազի ուժի մի կենտրոնից մյուսը և փորձի չմտածված բարեփոխել զինված ուժերի մնացորդները, ապա Հայաստանի հարևանների հնարավորություններն էլ ավելի կմեծանան իրավիճակից օգտվելու և  ճնշում գործադրելու համար, անգամ նույնիսկ ինչ-որ տարածքային փոփոխությունների հետ կապված։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Հայաստանում ագրեսիան աճում է. Կռիվ խորհրդարանում և իշխանությունների արդարացումներըՀայաստանը հույսը դնելով Արևմուտքի աջակցության վրա գնալով մոտենում է ՀԱՊԿ-ից վերջնական խզմանըՀայաստանի խորհրդարանում տեղի է ունեցել ծեծկռտուք երկրի ապագայի համարՎթար․ ջուր չի լինի մի քանի ժամՊետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»Ռուսաստանի և Պարսկաստանի միջև կնքվել է Գյուլիստանի պայմանագիրը. պատմության այս օրը (Նոյեմբերի 5)«Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ»Ինչ փոխարժեք է սահմանվել այսօրԻնչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ»«Ամեն հայր, որ մնա տանը, բա ո՞վ է մեր հայրենիքը պաշտպանելու». կամավորական Հրաչյա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել»... տասն ամիս անց. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՍենատում դեմոկրատների խմբակցության առաջնորդը խոստացել է ավարտել Իրանի հետ հակամшրտությունը«Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ»Ընդդիմադիր ուժերը հայտարարել են համազգային համախմբման ձևավորման մասինՓոփոխություններ Արցախից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման աջակցության ծրագրում. «Փաստ»Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»«Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ»Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ը58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԻսրայելում հրապարակել են ընտրությունների վերջնական արդյունքները՝ հնարավոր կեղծիքների քննության ֆոնինՎթար․ գազ չի լինելու որոշ ժամանակԳյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունըԾնողներին դեռ չեն ասել․ նոր մանրամասներ Ուշիի վթարից զոհված ընտանիքի մասինՆախնական տվյալով, Ստեփանավան-Երեւան տաքսու վարորդն ու 5 ուղեւորները մահացել ենԿենսաչափական համակարգի ներդրումը ավելի է մերձեցնում ՀՀ-ն և Եվրոպական միությունը. ԵՄ հայաստանյան գրասենյակԾանոթ ու միարժամանակ անհայտ … Դոմ Պերինյոն շամպայնՇղթայական ավտովթար՝ Արմավիրում․ բախվել են 5 մեքենա. կա վիրավnր9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի մասնակից բեռնատարի վարորդը ՌԴ քաղաքացի է, ազգությամբ հայ. բացառիկ մանրամասներՉԼ. «Բավարիա»-ն հաղթեց «Ատլետիկո»-ին. այլ արդյունքներՆոյեմբերի 5-8-ին օդի ջերմաստիճանը Հայաստանի ողջ տարածքում կնվազի 8-10 աստիճանով. Սուրենյան (տեսանյութ)«Էներգիայի գները կտրուկ աճում են. Ռուսաստանից եկող փրկօղակը փրկել է Հայաստանի տնտեսությունը փլուզումից»«Ծնողներն էին ու որդին»․ մանրամասներ Ուշիի սարսափելի վթարիցԽանջյան փողոցի նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ կայանման սահմանափակում է նախատեսվումԱյսօր, երբ ՀԱՍԵ-ի առջև ծառացած են բազում մարտաhրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ«Պրոֆեսոր Գրիգորյան. Փաշինյանի արտաքին քաղաքականությունը Հայաստանը տանում է դեպի նոր աղետ»Վթար․ ջուր չի լինի մի քանի ժամՉԼ. «Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթեց «Ֆեյենորդ»-ին. Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանըՊաշտոնապես բացվել են Բագրատաշենի և Գոգավանի արդիականացված սահմանային անցակետերը. պատմության այս օրը (Նոյեմբերի 4)
Ամենադիտված