Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱԺ-ում տապալվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրությունը. կոռուպցիոն բացահայտում. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Նոյեմբերի 19-ից Հայաստանի կոռուպցիայի կանխարգելման անկախ հանձնաժողովը կմնա առանց նախագահի: Պատճառն այն է, որ ԱԺ-ն մինչ օրս փաստացի չի կազմակերպել ԿԿՀ նախագահի ընտրությունը:
Միաժամանակ իշխանության ներսում թեժ պայքար է այդ պաշտոնի համար:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԿԿՀ նախագահի պաշտոնի համար պայքարում են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խորհրդական Հովհաննես Նալբանդյանը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայիս նախագահ Հայկուհի Հարությունյանը եւ հանձնաժողովի վարչության պետ Նարինե Ավետիսյանը: Թե նշվածներից ով կդառնա հանձնաժողովի նախագահ, քաղաքական իշխանությունները դեռ վերջնական որոշում չունեն: Ի վերջո, Հայկուհի Հարությունյանի՞ն ՔՊ-ն ձայն կտա, թե՞ կնախընտրի Ալեն Սիմոնյանի խորհրդականին կամ ՔՊ-ական որեւէ պատգամավորի, որի մասով արդեն պլաններ կան:

Ամեն դեպքում, միայն այսքանով թեկնածուների ընտրության շուրջ առաջացած խառնաշփոթը չի ավարտվում:

Բանն այն է, որ հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2023 թվականի նոյեմբերի 17-ին, եւ այս տարվա օգոստոսին նա դիմել է ՀՀ Ազգային ժողով՝ հայտնելով, որ կազմակերպվի հանձնաժողովի երկու թափուր անդամների ընտրություն: ԱԺ նախագահի աշխատակազմը մինչ օրս ընտրության գործընթացը չի կազմակերպել. կա՛մ նրանք պրոֆեսիոնալիզմի հետ լուրջ խնդիրներ ունեն, կա՛մ էլ կոռուպցիոն պատճառներով չեն կազմակերպել, մինչեւ ԱԺ նախագահի խորհրդականի թեկնածության մասով հարցերը կարգավորվեն:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս ընթացքում ԱԺ-ում ձեւավորվել է ԿԿՀ անդամների ընտրության մրցութային խորհուրդ։ Խորհրդի կազմում ընդգրկվել է ՔՊ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը (նրան էլ որոշ շրջանակներ փորձում են ուղարկել ԿԿՀ՝ որպես նախագահ), ԱԺ ՔՊ-ական խորհուրդը մերժել է ընդդիմադիր Թադեւոս Ավետիսյանի թեկնածությունը: Այսինքն՝ ԱԺ-ում մտադիր են առանց ընդդիմության անկախ հանձնաժողովի անդամներ ընտրել:

Մրցութային խորհուրդը, որտեղ ընդգրկվել են տարբեր կառույցների ներկայացուցիչներ, վերը թվարկված 3 թեկնածուների գործունեության բարեվարքության մասով հարցումներ է ուղարկել տարբեր կառույցներ, եւ, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն, խորհրդի հարցումներին մինչ օրս ոչ բոլոր կառույցներ են պատասխանել: Այսինքն՝ խորհրդարանական երկրում ԱԺ պաշտոնական հարցումները մնացել են անպատասխան, եւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, որ պարտավոր է ԱԺ բնականոն գործունեությունը ապահովել, ի վիճակի չէ իր պաշտոնական պարտականությունները կատարել:

Հիշեցնենք, որ «Կոռուպցիայի կանխարգելման մասին» ՀՀ օրենքը սահմանում է հետեւյալը. Ազգային ժողովի նախագահն Ազգային ժողովի աշխատակազմի միջոցով (սույն հոդվածում այսուհետ՝ աշխատակազմ) մրցույթը հայտարարում է հանձնաժողովի անդամի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 90, եւ ոչ ուշ, քան 50 օր առաջ, իսկ նրա պաշտոնը թափուր մնալու դեպքում` 30 օրվա ընթացքում։

Իրավիճակը ճիշտ նման է ՀՀ օմբուդսմենի պաշտոնի շուրջ առաջացած վիճակին, երբ գրեթե 3 ամիս ՀՀ-ն չուներ օմբուդսմեն: Ստացվում է, որ ընդամենը մի քանի օրից ՀՀ բոլոր պաշտոնյաների ունեցվածքը խոշորացույցի տակ պահելու հանձնառություն ունեցող կառույցը կմնա առանց նախագահի: Այս խայտառակ իրավիճակի մասով մեկնաբանությունների համար դիմեցինք ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանին, որը հայտնեց՝ բոլոր ժամկետները պահպանված են, խախտում չկա, հանձնաժողովի անդամների ընտրության գործընթացը մեկ օրվա աշխատանք չէ:

Նկատենք, որ ՔՊ-ն որոշել է օկուպացնել նաեւ ԿԿՀ անկախ նախագահի պաշտոնը. այն ապաքաղաքական, անկախ մարմին է եւ աշխատում է կոլեգիալ սկզբունքով:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
ԵՄ-ն չեզոք չէ. ԵՄ-ն աջակցում է Ուկրաինային. Կոշտա 37-ամյա զինծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով. նախաձեռնվել է վարույթ. ՊՆ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Վրաստանում կարծում են, որ ՌԴ-ն կարող է դադարեցնել Կրասնոդարից Հայաստան Վերին Լարսով փոխադրումները Հայաստանցի երեխաներին այլևս չի թույլատրվի սովորել Ստամբուլի հայկական դպրոցներում. պոլսահայ համայնքը լուծումներ է փնտրում Սիսիանի զորամասում այսօր պայմանագրային զինծառայող է ինքնաuպան եղել. նրա կինը հղիԳազամատակարարման պլանային դադարեցումներ Ստեփանավան, Սպիտակ, Մասիս, Գյումրի քաղաքների մի շարք հասցեներում ՑԱԽԱԼ-ը hարվածել է Գազայի հարավում գտնվող քաղաքներից մեկին Հրազենային վնասվածքից մահացած զինվոր Էդգար Գեւորգյանը ծառայում էր կրտսեր եղբոր հետ Դավթաշենում՝ «մաhվան անցում» անունը ստացած հատվածում, բախվել են «Ford»-ն ու «Nissan»-ը. կա վիրավnր Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 1-2 աստիճանով Արտակարգ դեպք, Փամբակ բնակավայրում փրկարարները հայտնաբերել են եղնիկի ձագի մարմին«Արդյո՞ք Հայաստանն իր նոր առաջնահերթություններում ընտրում է ուկրաինական ուղղվածությունը»Ուզբեկստանն ու Ադրբեջանը Կասպից ծովում համատեղ նավատորմ կստեղծեն Ինչ իրավիճակ է Լարսում Եկամուտ ստացող աշխատատեղերի թիվն աճել է. ՊԵԿ Մեծ Բրիտանիայի վարչապետը կհայտարարի Կիևին SCALP hրթիռների արտադրության համար գաղտնի տվյալների փոխանցման մասին Էդուարդ Սպերցյանի հերթական արդյունավետ գործողությունը «Ալ Ահլիում» Սա վերնախավերի փաստացի ստեղծագործ ամլության և թուլամորթության նշան է․ Վարդան Ոսկանյան Մենք մտնում ենք Իրանի դեմ պատերազմի ավարտական փուլ. ԱՄՆ ֆինանսների նախարար «Ուրարտուն» նվազագույն հաշվով հաղթել է «Շիրակին» Ալիևը խոսել է TRIPP-ի շինարարական աշխատանքների մասին Ծանրամարտի պատանեկան ԵԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Պարուրաձև գայլիկոն«Ռուսաստանը Հայաստանին ոչինչ պարտք չէ»Խոշոր ու ողբերգական վթար, Արագածոտնում. բախվել են «MAN» բեռնատար և «Opel»-ըԵվրահանձնաժողովը 6,1 միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինային uպառազինnւթյան ձեռքբերման համար Այսքան հրամանատարների, սպաների հեռացումն էլ բավարար էր ծանր հետևանքների հանգեցնելու համար. Տիգրան Աբրահամյան Ուկրաինական ԶՈւ-ն hարվածել է ՌԴ-ի մի շարք քաղաքների «Ozon»-ի պահեստներին Լեգենդար Ռոնալդինյոն վերսկսում է կարիերան Վթար. առնվազն մինչեւ 14:00-ն ջուր չի լինի Երեխաների մահ և հարվածներ «Օզոնի» կենտրոններին. ԱԹՍ-ների հարձակման հետևանքները ՌԴ-ում Հայաստանի Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել հարյուր հազար դրամ անվանական արժեքով թղթադրամներ․ պատմության այս օրը (24 օգոստոս)Ռուբլին էժանացել է. փոխարժեքն` այսօր ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Լարված իրավիճակ՝ Հովտաշատ գյուղում. 250-ից ավելի բնակիչներ 20 օր է մնացել են առանց ջրիԻրանը սպառնում է թիրախավորել Պարսից ծոցից նավթ տեղափոխող տանկերները՝ ԱՄՆ-ին աջակցելու դեպքում ՀՀ-ի, Ադրբեջանի և ԱՄՆ առաջնորդների վաշինգտոնյան հանդիպումը Ալիևի դիվանագիտության հաղթանակն է․ Միրզիյոև Արմավիր-Երևան ավտոճանապարհին բախվել են «Ford» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները․ կան տուժածներ և զnհ Զելենսկին խոստովանել է` դեֆիցիտ կա Էրբիլ. Բարզանիի գրասենյակի հրետակոծումը կեղծ դրոշի ներքո իրականացված գործողությո՞ւն է Զինծառայողի uպանության մեջ կասկածվող անձը ձերբակալվել է. ՔԿ Bloomberg․ Թրամփը հունիսին իրականացրել է ավելի քան 1 հազար արժեթղթային գործարք՝ մինչև 263 մլն դոլար գումարով Պուտինը պատմել է Չեչնիայում հակամարտության դադարեցման գործում Ախմատ Կադիրովի դերի մասին ՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներին Նոր մրցաշրջան, նոր իմիջ. Հալանդը կտրել է երկար մազերը ԱՊԼ-ի մեկնարկից առաջ Իրանի խորհրդարանում պահանջել են, որ ԱՄԷ-ն փոխհատուցում վճարի և չեն բացառել երկրի ամբողջ տարածքը Թեհրանին հանձնելու հնարավորությունը Թրամփ․ Կանադան ուզում է օգտվել նահանգի կարգավիճակի առավելություններից՝ նահանգ չդառնալով «Զվարթնոց» օդանավակայանում 3 չվերթ չեղարկվել է, ժամանող 12 չվերթ՝ ուշանում Հայաստանում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է
Ամենադիտված