Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ես այդքան էլ լավ մարդ չեմ. ի՞նչ նմանության կա ծիրանի արտահանմամբ զբաղվող Վաչե Թովմասյանի և Շմայսի միջև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Ինձ նայելիս դժվար է պատկերացնել, որ ես դպրոցում շատ լավ եմ սովորել և  գերազանցիկ եմ եղել: «Դոդիկ» չեմ եղել, բայց լավագույն սովորողն էի»,- այս մասին նշեց դերասան, պրոդյուսեր Վաչե Թովմասյանը «Step by Step with successful people» ֆորումի շրջանակներում, որն արդեն 3-րդ անգամ է, ինչ հնարավորություն է տալիս երիտասարդներին հանդիպել հայտնիների հետ, ովքեր կիսվում են իրենց հաջողությամբ բանաձևով:

«Բոլորի համար տարբեր են հաջողության ճանապարհները, բայց մի քանի բաներ կան, որ միանշանակ են։ Օրինակ` անկարևոր է հնչում, որ ասեմ սովորելը շատ կարևոր է։ Ծնողներն այնքան են ասում, որ զզվեցնում են։ Դպրոցում աչքի եմ ընկել իմ գիտելիքներով։ Իմ ուժերով ընդունվել եմ բուհ։ Համալսարանում էլ լավ եմ սովորել, բայց արդեն 2-րդ կուրսից արդեն ընտրել էի իմ ճանապարհը` КВН-ը»։

Դերասանի խոսքով` ցանկացած պարագայում և անկախ ընտրած ուղուց` շատ կարևոր է դրական մտածողությունը, որովհետև որևէ մեկը չի սիրում մռայլ մարդկանց:

Վաչե Թովմասյանը ընդգծեց նաև, որ շատ կարևոր է հեշտությամբ մարդկանց բաց թողնել կյանքից:  Ըստ նրա` երբ տարիներ առաջ իրեն ասում էին, որ օրինակ` իր դպրոցական ընկերներն իր կողքին չեն լինելու, չէր պատկերացնում, սակայն այսօր նրանցից որևէ մեկը չկա իր կյանքում, սակայն դա ունի իր դրական ազդեցությունը.

«Մարդը պետք է անընդհատ նոր մարդկանց հետ շփվի, որովհետև նույն մարդկանց հետ շփումը բերում է լճացման, իսկ հակառակ դեպքում` դրանք տալիս են նոր հնարավորություններ: Ինչքան շատ մարդկանց հետ ես շփվում, այնքան ավելի շատ ինֆորմացիա, նոր առաջարկներ ես ստանում։ Իմ ճանապարհին շատ անգամ եղել եմ ճիշտ պահին, ճիշտ տեղում։ Տանը նստած՝ չէի լինի այնտեղ, ինձ մոտ ինչ-որ բան չէր ստացվի։ Լավ մարդկանց պիտի «բռնես», որովհետեւ նրանք քիչ են»:

Դերասանը խոստովանեց նաև, որ ներկայումս դերասանությունից և պրոդյուսերությունից բացի զբաղվում է նաև բիզնեսով` ծիրանի արտահանմամբ, ավելին` այդ հարցում բավական խստապահանջ է, որովհետև իրեն կարող են չսիրել, կարևորը, որ իր գործն առաջ գնա: Իսկ նկատառմանը, որ ինքը նման է պատգամավորի, պատասխանեց, որ իրականում ինքն այդքան էլ լավ մարդ չէ, ինչպես պատկերացնում են և ունի պատգամավոր դառնալու բոլոր նախադրյալները: Իսկ միջոցառման հանդիսավար, ArmComedy հաղորդավար Սերգեյ Սարգսյանն էլ, լսելով, որ Վաչեն այդքան խստապահանջ է իր աշխատակից տատիկների հանդեպ, ասաց, որ նա նման է Շմայսին:

«30 հեկտար այգի ունեմ ու մոտ 20 աշխատող, որոնց ասում եմ, թե որն ինչպես անել։ Իսկապես, ուսումնասիրել եմ այդ ոլորտն ու հիմա շատ բան գիտեմ։ Այս ամենից հասկացել եմ, որ ցանկացած բանի պետք է լուրջ մոտենալ: Ես այսօր ունեմ երկու աշխատանքային խումբ` սիթքոմի թիմը և 50-ին մոտ տատիների փորող «բրիգադ». ղեկավարի երկու մոդել կա. երբ քեզ սիրում են, ու իրենց աշխատանքն անում են՝ սիրուց, հարգանքից ելնելով։ Մյուս մոդելը, երբ քեզնից վախենում են, որ կարող է իրենց հեռացնես աշխատանքից։ Պետք է սպեցիֆիկ հասկանալ, թե ղեկավարի որ մոդելը կարելի է կիրառել։ Օրինակ՝ գյուղատնտեսության բիզնեսում ես խիստ եմ, իսկ երկրորդ տեղում՝ ինձ սիրում են։ Կարևոր է մանրուքների վրա ուշադրություն դարձնելը, հենց մանրուքներն են ստեղծում գործը»։ 

Նշենք, որ Վաչե Թովմասյանից բացի հաջողության հասնելու իրենց տարբերակներն էին առաջարկում նաև դիզայներ-ոճաբան Արամ Նիկոլյանը, մոդել, հաղորդավարուհի, դերասանուհի Աննա Գրիգորյանը և Teach for Armenia ծրագրի հիմնադիր Լարիսա Հովհաննիսյանը:

Վերջինս ելույթ ունեցավ անգլերենով և ասաց, որ հաջողության հասնելու տարբերակներն անհատական են, բայց պետք է մեկ բան գիտակցել, որ ոչինչ հեշտ չէ տրվում, դրա համար անքուն գիշերներ են պահանջվում և մեծ աշխատանք: Ըստ Լարիսայի, ով, ի դեպ, Րաֆֆի և Արմինե Հովհաննիսյանների որդի Կարինի կինն է, հաջողության հասնելու ճանապարհին շատ դժվարություններ են հանդիպում և շատ քչերն են հավատում, որ դու կարող ես: Իր կյանքի ընթացքում շատ վճռորոշ էր իր աշակերտներից մեկի խոսքերը, ով իրեն ասել է, որ իր համար այս աշխարհում կա երկու սիրելի կին` մեկն ինքն է, մյուսը` երգչուհի Նիկի Մինաժը, բայց վերջինին նա ավելի շատ է սիրում:

Լարիսան հավելեց, որ անկախ ամեն ինչից պետք է չհանձնվել և լավ միտք ունենալու դեպքում այն փորձել իրագործել: Ժամանակին, երբ ինքն իր ծրագիրը նոր էր ներկայացրել ԿԳՆ, այնտեղ որևէ մեկն իրեն ուշադրության չէր արժանացրել` այն պարզապես նետելով իր դեմքին:

«Եթե դուք ունեք հոյակապ գաղափար, մտածեք դրա մասին, վիզուալիզացրեք, երբեք կանգ մի առեք այն իրականացնելու համար։ Դա ձեզնից մեծ ժամանակ, աշխատասիրություն, անքուն գիշերներ կպահանջի, շատ մարդիկ՝ անգամ ամենամտերիմները, կասեն, որ դա անհնարին է, դուք միամիտ եք, չեք հասնի նպատակին, բայց կանգ մի առեք։ Գաղափարները հնարավոր է իրականացնել, իհարկե, շատերը կարող են ասել՝ հեշտ չէ փոխել աշխարհը, պարզապես սկսեք ձեզանից»։

Չհուսահատվելու մասին խոսեց նաև դիզայներ Արամ Նիկոլյանը, ում 3-րդ կուրսում ԵՏՊՀ հեռացրին` ասելով, որ ատելյե բացելով նա չափազանց «աստղային» է դարձել:

«Փոքր ժամանակ,  երբ ինձ հարցնում էին՝ ինչ եմ դառնալու, չունեի այդ հարցի պատասխանը։ Դեռ մանկուց սիրել եմ նորաձևությունը և շատ հետաքրքրված եմ եղել ոլորտով։ Փորձում էի իմ հագուստով տարբերվել միջավայրից, չնմանվել կողքիններիս։ Առաջին մասնագիտությամբ տնտեսագետ եմ. ավարտել եմ ԵՏՊՀ-ն, բայց այն համարում եմ իմ սխալ մասնագիտությունը։ Ըստ հայկական ավանդույթի, եթե ծնողներդ տնտեսագետ են, դու էլ պետք է շարունակես նրանց մասնագիտությունը։ Ընտրեցի այդ մասնագիտությունը, վերջում հասկացա, որ իմը չէ։ Ավարտելուց հետո ընտրեցի այն աշխարհը, որտեղ ինձ լավ եմ զգում, ապրում եմ։ Խորհուրդ կտամ յուրաքանչյուրին իր մասնագիտությունն ընտրելիս՝ հասկանալ, ինչպես է իրեն զգում դրանում, սիրում է, թե ոչ։ Սերը ցանկացած բանի հիմքն է։ Հաջողության իմ բաղադրատոմսի գլխավոր մասը սերն է։ Երկրորդ բաղադրիչը միշտ առաջ գնալու, նոր բան սովորելու ցանկությունն է։ Եթե հիասթափվեք ինչ-որ բանից, անհաջողություն ունենաք՝ կանգ մի առեք։ Չեմ ընդունում, երբ մարդ հանդես է գալիս միանգամից մի քանի մասնագիտությամբ, նա պետք է ընտրի մի ուղի և մինչեւ վերջ առաջ տանի այն։ Մյուս կարևոր բաղադրիչը աշխատասեր և նպատակասլաց լինելն է: Խորհուրդ կտամ չհիասթափվել և չհեռանալ երկրից։ Իմ երկրում ինձնից ինչ-որ բան եմ ներկայացնում, ճանաչված եմ, հարգված և դա չեմ փոխի մեծ կարողությունների հետ։ Կրթությունը շատ եմ կարևորում, որովհետեւ դա ցանկացած մասնագիտության հիմքերից մեկն է։ Ինձ օգնում է առաջին մասնագիտությունս, որովհետեւ մեր երկրում նորաձևության մարքեթինգի մասին ոչինչ չկա, դաշտը բաց է։ Ես իմ ուժերով եմ փորձում ղեկավարել իմ բիզնեսը, այս հարցում ինձ օգնում է առաջին մասնագիտությունս»։

Նշենք, որ կրթության կարևորությունն ընդգծեց նաև մոդել, հաղորդավարուհի Աննա Գրիգորյանը, ով խոստովանեց, որ ժամանակին շատ վատ  է սովորել Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում և միայն տարիներ անց է հասկացել դրա կարևորությունը: Մոդելը դժվարացավ հաջողության հասնելու բանաձև նշել` խոստովանելով, որ չէր պատրաստվել և սպասում էր, որ իրեն պետք է հարցեր ուղղեին, հակառակ դեպքում կընթերցեր իր աշխատությունից որոշ հատվածներ, որը գրելու նպատակով միայնակ մոտ 2 շաբաթ անցկացրել է Թբիլիսից ոչ հեռու գտնվող սարերում:

«Չեմ կարծում, որ շատ բաներ ունեմ հաջողության մասին ասելու։ Կյանքն անընդհատ մարտահրավեր է, միշտ առաջին անգամ եմ ինչ-որ տեղ գտնվում, ինչ անում եք՝ սրտանց ու հաճույքով արեք։ Ուսանողական տարիներիս Բրյուսովի անվ. լեզվագիտական համալսարանում շատ վատ եմ սովորել, որովհետեւ սրտանց ուզել եմ ընդունվել Թատերական, բայց ծնողներս արգելել են։ Ամեն դեպքում՝ ընտրեք այն մասնագիտությունը, որը ձեր սրտով է, լավ սովորեք»։

Ժամանակին մատուցող աշխատած Աննա Գրիգորյանը նշեց նաև, որ ցանկացած գործ անելիս պետք է անել դա սիրով և հաճույք ստանալ:

«Ճիշտ է՝ Հայաստանում քիչ են փող աշխատում, բայց այն, ինչ անում ես, պետք է անես շատ լավ, հաճույք ստանաս։ Մատուցողուհի աշխատելիս էլ պետք է շատ լավ անես գործդ, այնքան լավ, որ քեզ նկատեն տաղանդավոր մարդիկ, ինչպես եղավ իմ պարագայում, ու լավ առաջարկներ ստանաս։ Իմ կյանքում եղել են բաներ, որոնք ռիսկային են եղել. ինչ էլ արել եմ, փորձել եմ անել մաքսիմալ լավ»։

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

«Դիմադրության օջախների կրակները մարելու համար շարունակում է իրականացնել իր ռեպրեսիվ գործունեությունը». «Փաստ»«Թղթե» շուկաներ, փչացող գյուղմթերք և փողոցում հայտնված գյուղացին. եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ. «Փաստ»Հունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. «Փաստ»ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից. «Փաստ»Հայկական պետականության «ողնաշարի» թիրախավորումը. ինչպե՞ս է Բաքվի բազմամյա երազանքն իրականություն դառնում Հայաստանի օրվա իշխանությունների ձեռքով. «Փաստ»«Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ»Իրանի դեմ ցանկացած ագրեuիա, այդ թվում՝ մեր ենթակառուցվածքների դեմ, կստիպի հասցնել hզnր և որոշիչ պատասխան․ ԱրաղչիՀուլիսի 23-ին և 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀՀ ՆԳՆ-ն զգուշացնում էWildberries-ը սկսել է առաջին փոխհատուցումները վաճառողներին՝ պահեստների վրա hարձակումից հետոԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival-ի հաղթողՄոսկվայի շրջանում տարանցիկ թռիչքներն արգելվել ենԱրագածոտնի թեմի հոգևորականներն ու հավատավոր ժողովուրդը կմասնակցեն միասնական ժամերգությանԱրմավիր քաղաքում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում և բախվել կայանված «Chevrolet Volt»-ինԻրանը բարձր գին կվճարի. Թրամփ«Ֆլեշ» գազաբենզալցակայանում «Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ՝ հեղուկ գազի վառելիքաբաշխիչ աշտարակը նետելով «Nissan Rogue»-ի վրաԾեծե՞լ են ու մահվան հասցրել 18-ամյա զինծառայողին. սկանդալային վարկած՝ 18-ամյա Նարեկ Թորոսյանի մահվան վերաբերյալԵրկրաշարժ՝ ՎրաստանումԷգեյան ծովի թոքերը կրակի մեջ են․ հրդեհ է բռնկվել ԹուրքիայումՍեպտեմբերի 19-ի պատերազմում զոհված Գոռ Ղուկասյանի ընտանիքում զույգ եղբայրներ են ծնվել՝ Գոռն ու ՀայկըՌուսաստանը գոյութենական uպառնալիք է ներկայացնում Եվրոպայի համար. ԿալլասՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 12-18-ըՀրդեհի ահազանգ Երևանի Անաստաս Միկոյան փողոցում. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկՈրոշ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 22:00-ն Սերգեյ Լավրովն ու Մարկո Ռուբիոն վաղը հանդիպում կունենան Ինչպիսին է եղել Երևանում մթնոլորտային օդի որակը Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով Ռուսական շուկայում վառելիքի առկա դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրում. Պուտին Ծանոթ ու միարժամանակ անհայտ … կամասուտրաԻրազեկում․ գործարկվելու են էլեկտրական շչակներ ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվшռելիքի հափշտակություն կատարելու մեջ «Պուտինը տխուր եզրակացություններ է արել Փաշինյանի մասին. Իշխանությունը երկուսի միջև հավասարակշռելու փորձերը այլևս չեն աշխատում»Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր Մարմարաշենում «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտու, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավnր «Hongqi»-ն Պարոնյան-Ձորափնյա փողոցների հատման վայրում հայտնվել է ջրագիծ անցկացնելու համար փորված փոսում «Հայաստանի տնտեսական շրջադարձը դեպի Արևմուտք. Կարո՞ղ է Եվրոպան փոխարինել Ռուսաստանին»Ուկրաինայի ԶՈւ-ն նոր գերագույն հրամանատար ունի Գլխավորը Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի մասին. ի՞նչ է տեղի ունեցել գիշերվա ընթացքում ՀԱՀ՝ Ծառատնկման օր․ պատմության այս օրը (22 հուլիս)Թուրքիայում խոշոր հրդեհ է բռնկվել ավիաշարժիչների գործարանում Ռուբլին թանկացել է․ տարադրամի փոխարժեքը՝ հուլիսի 21-ի դրությամբ Հայտնի է դարձել Մեսսիի ապագան Արգենտինայի հավաքականում Ծեծե՞լ են ու մահվան հասցրել 18-ամյա զինծառայողին. սկանդալային վարկած՝ 18-ամյա Նարեկ Թորոսյանի մահվան վերաբերյալԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՄեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել էԱվտովթար Լոռու մարզում․ 3 վիրավորներից մեկը ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևանի ԲԿԳազամատակարարման պլանային դադարեցումներ են սպասվում հուլիսի 22-ինՎրաստանից արտաքսել են Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիներիԲաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է հայ գերիների բողոքների քննությունը
Ամենադիտված